ԱԻՄ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի միայն նախընտրական դաշինքի կամ միության կազմում
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արփինե Սահակյան): ԱԻՄ կուսակցությունը 2007 թ-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի միայն նախընտրական դաշինքի կամ միության կազմում: Ինչպես այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, ամենաուշը մինչեւ 2007 թ. փետրվարը կուսակցությունը կհայտարարի, թե հատկապես որ քաղաքական ուժի հետ է մասնակցելու ընտրություններին: