Հասարակական

Ա. Ղուկասյան. «Բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցությունն անհրաժեշտություն էե

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արփինե Սահակյան): «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պատուհանները միշտ բաց պետք է լինենե,- հայտարարեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը` ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչությունում Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ հանդիպումից հետո անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներին: «Հարցը հնարավոր է կարգավորել միայն փոխվստահության մթնոլորտում, երբ քո առջեւ կանգնած տեսնում ես ոչ թե թշնամի, այլ ընդդիմախոս, որի հետ հնարավոր է համաձայնության գալ եւ աշխատել կառուցողական դաշտում: Եթե կա փոխվստահության մթնոլորտ, նշանակում է բոլոր պատուհանները բաց ենե,- հավաստիացրեց ԼՂՀ նախագահը: Սակայն այսօր, Ա. Ղուկասյանի համոզմամբ, այդ փոխվստահության դաշտը չկա եւ չի էլ կարող լինել, եթե «Ադրբեջանն անընդհատ բացասական է խոսում հայերի մասին, հրաժարվում է բանակցել Արցախի հետ, պատժում է ցանկացած ադրբեջանցու, որը գալիս է Ղարաբաղ եւ շփվում ղարաբաղցիների հետե: «Այդ մթնոլորտում հնարավոր չէ կարգավորել ոչ գլոբալ, ոչ փոքր հարցերե,- եզրակացրեց ԼՂՀ նախագահը: Ինչ վերաբերում է հարցի կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, Ա. Ղուկասյանը կարծիք հատնեց, որ բանակցային գործընթացը «մի քիչ տարօրինակե է, քանի որ Մինսկի խմբի շրջանակներում ակտիվ բանակցային գործընթաց չկա այն դեպքում, երբ «1994 թ. դեկտեմբերին Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովում համանախագահներին հստակ հանձնարարական էր տրվել բանակցություններ կազմակերպել հակամարտության բոլոր կողմերի, այն է` ԼՂՀ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչն այսօր չի արվումե: Ինչ վերաբերում է կատարված աշխատանքին, ԼՂՀ նախագահն այն գնահատեց որպես լավ` կարծիք հայտնելով, որ «եթե համանախագահներից կախված լիներ, գուցե հարցը կարգավորված կլիներ: Սակայն նրանք միջնորդ են եւ ոչ թե բանակցային կողմե: Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներին` Ա. Ղուկասյանը կարծիք հայտնեց, որ շփումներն անհրաժեշտ է շարունակել: «Բանակցային գործընթացն անհրաժեշտ է, շփումները պետք է շարունակվեն, կարեւոր են բոլոր հանդիպումները, սակայն առանց ԼՂ-ի մասնակցության այդ հարցը չի կարող լուծվելե,- ասաց նախագահը` ընդգծելով, որ «որքան էլ Հայաստանն ու Ադրբեջանը բանակցեն, ԼՂ- ի մասնակցությունն անհրաժեշտ է: Այլ ճանապարհ չկաե: Ըստ նախագահի` դա ոչ միայն ԼՂՀ-ի, այլեւ Հայաստանի իշխանությունների կարծիքն է, բացի այդ այս հարցում համակարծիք են նաեւ Մինսկի խմբի համանախագահները: Ա. Ղուկասյանի կարծիքով` բանակցային գործընթացին ԼՂ-ի ընդգրկման տարբերակներից կարող է լինել Մինսկի խմբի համանախագահների այն պնդումը, որ առանց ԼՂ-ի իրենք հրաժարվում են խոսել այդ թեմայի շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում