Հասարակական

Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Ամերիկահայ բժիշկների միության համաժողովը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանությունում դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Ամերիկահայ բժիշկների միության համաժողովը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկավտության վարչությունից, համաժողովի ընթացքում տարեկան հաշվետվությամբ հանդես է եկել Ամերիկահայ բժիշկների միության նախագահ Գրիգոր Խաչիկյանը, կազմակերպության այլ ղեկավարներ: Այնուհետեւ միջոցառման մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու կազմակերպության՝ Արցախում իրականացրած գործունեության մասին պատմող լուսանկարների ցուցահանդեսին: ՀՀ դեսպանության տարածքում բացված ցուցահանդեսը կազմակերվել է «Նարեկացիե մշակութային հիմնադրամի հետ համատեղ: Համաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, որը կարեւորել է առողջապահական ոլորտում ամերիկահայ եւ ՀՀ մասնագետների միջեւ փորձի փոխանակումը եւ շնորհակալություն է հայտնել Հայաստանին եւ Արցախին ամերիկահայ բժիշկների կողմից շարունակական աջակցության համար: Ամերիկահայ բժիշկների միությունը հիմնադրվել է 1991թ-ին` Հայաստանի եւ Արցախի առողջապահության ոլորտին աջակցություն տրամադրելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում