Սեւան-Մարտունի-Գետափ մայրուղու վրա տեղի է ունեցելՃանապարհատրանսպորտային պատահար
1 րոպեի ընթերցում
ԳԱՎԱՌ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Խոսրով Խլղաթյան): Սեւան- Մարտունի-Գետափ մայրուղում 59-րդ կմ-ի վրա` Լիճք գյուղի տարածքում դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյունքում իրար են բախվել «Կամազե եւ «Գազելե մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես «Արմենպրեսե-ի թղթակցին տեղեկացրին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունից, «Կամազըե վարելիս է եղել վանաձորցի Արթուր Մարգարյանը, իսկ «Գազելըե` վարդենիսցի Նորայր Սաýարյանը: «Գազելիե երկու ուղեւորները` մեծ մասրիկցիներ Հրաչիկ Կարապետյանը եւ Գագիկ Ժամհարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու հիվանդանոց: Դեկտեմբերի 18-ի դրությամբ նրանց վիճակը բավարար է: Կատարվում է նախաքննություն: