Հասարակական

Ներկայացվեց «Եզդի քրդերի հավատալիքներըե աշխատությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գրողների միությունում այսօր ներկայացվեց քուրդ գրող, գիտնական, մանկավարժ Ամինե Ավդալի «Եզդի քրդերի հավատալիքներըե աշխատությունը: ՀԳՄ քրդական գրական սեկցիայի նախագահ Կառլեն Չաջանիի ներկայացմամբ` գիրքը գիտական շրջանառության մեջ է դնում քրդական հավատալիքների ու ծեսերի ուսումնասիրությունները, որոնք նաեւ աղբյուրագիտական նշանակություն ունեն: Աշխատանքը գրվել է 50 տարի առաջ եւ մասամբ կրում է 1930- 40-ական թթ. խորհրդային գաղափարախոսությունը: Նրա խոսքով, գրքի առավելություններից մեկն այն է, որ հեղինակին հաջողվել է հնարավորինս մանրամասն ներկայացնել իր ժողովրդի հոգեւոր մշակույթը, կրոնական հավատալիքները: Գիրքը հրատարակվել է Ա.Ավդալի 100-ամյակի կապակցությամբ: Ա.Ավդալի դուստրը` Ռոզա Ավդալը տեղեկացրեց, որ իր հոր գիտական աշխատությունները եւ տարբեր ժանրերի ստեղծագործությունները թարգմանվել են նաեւ հայերեն եւ ռուսերեն, իսկ ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժնի արխիվում պահվում են նաեւ Ավդալի «Եզդիների պաշտամունքները եւ նրանց մնացուկների աստիճանաբար վերացումը սովետական պայմաններումե աշխատության ձեռագիրը եւ նույն գործի «Ակնարկ եզդի քրդերի բնակավայրերի, նրանց առաջացման եւ պաշտամունքների մասինե մեքենագիր տարբերակը: Նշենք, որ Ա.Ավդալը մեծ ներդրում ունի քրդական լեզվի քերականական դասագրքերի կազմման մեջ, մասնավորապես գրել է «Տառաճանաչության ուսուցման մեթոդիկանե, «Քրդերեն լեզվի մեթոդիկանե, ինչպես նաեւ` համահեղինակ է Հայ- քրդերեն բառարանի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում