Արմավիրի մարզում մեկնարկել է դպրոցների 2006-2007թ.թ. առարկայականօլիմպիադայի առաջին փուլը
1 րոպեի ընթերցում
ԱՐՄԱՎԻՐ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Նարինե Գրիգորյան): Արմավիրի մարզում մեկնարկել է դպրոցների 2006-2007թ.թ. առարկայական օլիմպիադայի առաջին փուլը: Ինչպես «Արմենպրեսե-ի թղթակցին տեղեկացրեց Արմավիրի մարզպետարանի կրթության մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի պետ Անդրանիկ Թովմասյանը, օլիմպիադային մասնակցում են մարզի 115 դպրոցների 5-10-րդ դասարանի աշակերտները: Առաջին փուլի դժվարությունները հաղթահարած երեխաները կմասնակցեն երկրորդ` մարզային, փուլին: