Հասարակական

ՀՀ ԱԳ նախարար Վ.Օսկանյանը որեւէ կուսակցությունից անդամակցության առաջարկություն դեռ չի ստացել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Նարինե Նազարյան): ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը որեւէ կուսակցությունից անդամակցության առաջարկություն դեռ չի ստացել, եւ ինքն էլ խնդրանք չի ներկայացրել որեւէ կառույցի: Այս մասին հայտարարելով` Վ.Օսկանյանն այսօր հրավիրված ասուլիսում նշեց, որ տոներից հետո, երբ քաղաքական դաշտը հստակ ու պարզորոշ կլինի, կարելի է որոշել ինչպես ակտիվանալ քաղաքականության մեջ: «Քաղաքականությունից չեմ հոգնել, չեմ ցանկանում դուրս գալ, անելիքներ դեռ ունեմ, կփորձեմ մնալ եւ ներդրում ունենալե,-ասաց նախարարը` նշելով, որ դեռ չգիտի որքանով կհամընկնեն ցանկությունները իրականության հետ: Նրա կարծիքով` նոր նախագահը կցանկանա նոր արտգործնախարար ունենալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում