Հասարակական

Պետդուման մտադիր է քննարկել ԱՊՀ-ի հեռանկարների մասին հայտարարության նախագիծը

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Պետդուման այս շաբաթվա ընթացքում քննարկելու է «Անկախ Պետությունների Համագործակցության դերի եւ զարգացման հեռանկարների մասինե հայտարարության նախագիծը: Այդ մասին այսօր «Ինտերýաքսե գործակալությանը հայտնել է Պետդումայի՝ ԱՊՀ-ի գործերի եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Անդրեյ Կոկոշինը: «Այդ փաստաթղթում, որը մշակել է մեր կոմիտեն, նշվում է, որ ԱՊՀ-ն որպես ինստիտուտ, որպես կազմակերպություն իր 15-ամյա գոյությունից հետո չի կորցրել կարեւորությունը, թեեւ անցած ժամանակաշրջանում Համագործակցության գործունեության մեջ ոչ քիչ սխալներ են թույլ տրվելե,-ասել է Կոկոշինը: Փաստաթղթում ասված է, որ «ԱՊՀ-ում ինտեգրացիոն գործընթացների զարգացումը էական դիմադրության է հանդիպում զանազան արտաքին ուժերի կողմից, որոնք շահագրգռված չեն ուժեղ ինտեգրացիոն միավորման ձեւավորմամբ, որը նրանց մրցակիցը կդառնա աշխարհի շուկաներում եւ համաշխարհային քաղաքական տարածքումե: «Պետդումայի պատգամավորները իրենց բացասական վերաբերմունքն են հայտնում դեպի արեւելք ՆԱՏՕ-ի ընդլայնման նկատմամբ, գտնելով, որ դա հակասում է միջազգային անվտանգության ընդհանուր շահերին: Հետխորհրդային տարածքի հակամարտային տարածաշրջաններում ՆԱՏՕ-ի գործունեությունը կարող է խախտել ուժերի ու շահերի հաստատված հաշվեկշիռը, խափանել քաղաքական կարգավորման փխրուն գործընթացները, ինչը նախեւառաջ վերաբերում է վրաց-աբխազական եւ վրաց- հարավօսական հակամարտություններինե,-մեջբերել է Կոկոշինը Պետդումայի հայտարարության նախագիծը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում