Հասարակական

Սիլվեստեր Ստալլոնեն մտադիր է Հայոց ցեղասպանության մասին ýիլմնկարահանել` üրանս Վերýելի «Մուսա լեռան 40 օրըե վեպի հիման վրա

2 րոպեի ընթերցում

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի աշխարհահռչակ կինոդերասան եւ ռեժիսոր Սիլվեստեր Ստալլոնեն մտադիր է Հայոց ցեղասպանության մասին ýիլմ նկարահանել՝ üրանս Վերýելի 1933 թ-ին հրատարակված «Մուսա լեռան 40 օրըե վեպի հիման վրա: Ըստ թուրքական «Միլիեթիե, ամերիկյան «Դենվեր Փոստե թերթին տված հարցազրույցում Ստալլոնեն ասել է, որ իր նպատակը հայկական քաղաքակրթությունը վերացնելու մասին հերոսապատումը Հոլիվուդի միջոցով աշխարհին ճանաչել տալն է: «Դա հերոսապատում է 1915 թ-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին, երբ Մուսա լեռան վրա ապաստանած մի խումբ հայեր մարտնչում են օսմանյան զինվորների դեմ եւ, փրկվելով միջերկրականի ափին մոտեցած ýրանսիական նավերով, տեղավորվում Եգիպտոսում գտնվող փախստականների ճամբարներում: üիլմը պետք է ավարտվի մի պատկերով, երբ ոչնչացումից մազապուրծ հայերով բեռնված նավերի հեռանալուց հետո դեպի լեռան վրա քնած միայնակ հերոսի կողմն են մագլցում հազարավոր թուրքերե, -ասել է Ստալլոնեն, նշելով, որ «Մուսա լեռան 40 օրըե ýիլմի նկարահանման դժվարությունը քաղաքական է, քանի որ, նրա խոսքերով, « 85 տարի է, ինչ թուրքերը սպանում են այդ հարցըե: Թուրքական թերթը գրել է, որ Վերýելի 18 լեզուներով թարգմանված ստեղծագործության հիման վրա 1930-ական թ-ներին Հոլիվուդում առաջին անգամ ýիլմ ցանկացել է նկարահանել Metro-Goldwyn-Mayer ընկերությունը, ինչի դեմ կամպանիա է սկսել Թուրքիան, որին հաջողվել է ԱՄՆ ղեկավարության միջոցով կասեցնել ýիլմի նկարահանումները: 1982 թ-ին հայազգի ռեժիսոր Սարգիս Մուրադյանը նույնանուն ýիլմ է նկարահանել, սակայն, փոքր բյուջեի պատճառով, ýիլմը մեծ արձագանքի չի արժանացել աշխարհում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում