Հասարակական

Կարել Դե Գուխտ. «ԼՂ համակարտության կողմերի միջեւ քննարկվող հիմնարար սկզբունքները լավ հիմք են գալիք տարի համաձայնության ձեռքբերման համարե

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Նարինե Նազարյան): Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կողմերը 2006թ-ի ընթացքում մոտեցել են հիմնարար սկզբունքների հիման վրա խնդրի լուծմանը: Այս մասին «Արմենպրեսե-ին տված բացառիկ հարցազրույցում նշեց ԵԱՀԿ գործող նախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարել Դե Գուխտը: «Երկու կողմերի միջեւ քննարկվող վերջին հիմնարար սկզբուքները ողջամիտ են եւ լավ հիմք՝ հետագա առաջընթացի համար: Ես հավատում եմ գալիք տարում համաձայնության ձեռքբերման հնարավորությանըե,-նշեց նա: Կ. Դե Գուխտի գնահատմամբ` ձգձգված հակամարտությունների կարգավորման գործում անցնող տարում դրական տեղաշարժեր նկատվել են, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի խնդրում հեռանկարները զգալիորեն ավելի լավ են, քան մեկ տարի առաջ: 2006թ-ի ընթացքում բանակցությունները, մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Մինսկում նոյեմբերի 28-ի հանդիպումը կողմերին մոտեցրել է համաձայնության հակամատության կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա: Նա հույս հայտնեց, որ գալիք տարի երկու նախագահները կկրկնապատկեն իրենց ջանքները` որքան հնարավոր է շուտ հիմնարար սկզբունքներն ամբողջացնելու: Կ.Դե Գուխտը չափազանց արժեքավոր համարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, մասնավորապես` նրանց ստեղծարար աշխատանքը հակամարտության լուծման «հիմնարար սկզբունքներիե փաստաթղթի մշակման գործում: Նշենք, որ 2007թ-ի հունվարի 1-ից ԵԱՀԿ նախագահությունը կստանձնի Իսպանիան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում