Զ. Անդրեասյանը կմրցի Ա. Իսմաբետովի հետ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Զավեն Վարդանյան): Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել երկրի լավագույն շախմատիստներից մեկի` Ղազախստանի տղամարդկանց շախմատի օլիմպիական հավաքականի անդամ Անվար Իսմաբետովի եւ մինչեւ 20 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոնի, Հայաստանի գրոսմայստեր Զավեն Անդրեասյանի մրցամարտի հանդիսավոր բացումը: Մրցամարտը կսկսվի այսօր, մասնակիցները կխաղան երկուական դասական եւ երկուական արագ շախմատի պարտիաներ: