Հասարակական

Գեղարքունիքում նախատեսվում է զարգացնել գորգագործությունը եւ կազմակերպել թելերի արտադրություն

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Խոսրով Խլղաթյան): Գեղարքունիքում նախատեսվում է զարգացնել գորգագործությունը եւ կազմակերպել թելերի արտադրություն: Այդ նպատակով «Հասկ-96ե ՀԿ-ի կողմից մարզի Զովաբեր, Սեմյոնովկա եւ Ծաղկունք համայնքներում արդեն մեկ տարի է, ինչ իրականացվում է «Կիրառական արվեստի զարգացման, մարկետինգի եւ ոչխարաբուծությանե ծրագիր: Դրա շրջանակներում 36 ընտանիքի բաժանված 405 գլուխ հայկական, անհետացող, կիսակոպտաբուրդ ցեղի ոչխարների աճը ներկայումս 65 տոկոս է: Ընդ որում, շահառու տնտեսությունները լիովին տնօրինում են իրենց եկամուտը. վերահսկողությունն իրականացնում է «Հասկ-96ե-ը: Շահառուները երեք տարի իրավունք չունեն մորթել կամ վաճառել մայրական կազմը, ինչպես նաեւ խոյերին եւ գառներին: Ինչպես լրագրողներին տեղեկացրեց «Հասկ-96ե ՀԿ-ի տնօրեն Ալեքսանդր Հարությունյանը, արդեն մեկ տարում ստեղծվել է 36 աշխատատեղ Գավառի եւ Վարսենիկի գորգագործության արտադրամասերում` 25 հազար դրամ միջին աշխատավարձով: Հնարավորություն կա ստեղծել մինչեւ 100 աշխատատեղ: Ըստ Ա. Հարությունյանի` այս գյուղերում ոչխարաբուծությունն ունի զարգացման հիանալի հնարավորություններ, ինչով շուտով կզբաղվեն շատ տնտեսություններ: Այդ նպատակով մարզ է ներկրվել 250 տ խոտ եւ 14 տ գարի, որը ՀԿ-ի միջոցով անվճար բաժանվել է ոչխարաբուծական տնտեսություններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում