Հասարակական

Ըստ Վ.Օսկանյանի` մինչեւ խորհրդարանական ընտրություններ ԼՂ բանակցային գործընթացում բովանդակային առումով հետընթաց չի լինի

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Նարինե Նազարյան): Լեռնային Ղարաբաղի հակամարտութան կարգավորման բանակցային գործընթացը կվերսկսվի 2007թ-ի հունվարի վերջին: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` նոյեմբերի 28-ին Մինսկում կայացած հանդիպումից հետո երկու կողմերն էլ խորհելու կարիք ունեն: Այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն այսօր հրավիրված ասուլիսում: Ըստ նրա` բանակցային սեղանի վրա բարդ խնդիրներ են, որոնք պետք է լրջորեն կշռադատվեն: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին առաջարկել են հանդիպել հունվարի վերջին, ժամկետները, սակայն, հստակեցված չեն: Վ. Օսկանյանի գնահատմամբ` տարեսկզբի եւ այսօրվա միջեւ իրավիճակի առումով էական տարբերություն կա. «տարվա ընթացքում զգալի առաջընթաց է արձանագրվելե ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանի` մինչեւ խորհրդարանական ընտրությունները բանակացությունների պասիվացման մասին հայտարարությունը, ըստ նախարարի, նշանակում է, որ հանդիպումների հաճախականությունը, հրապարակումները կպակասեն, սակայն բովանդակային առումով գործընթացը չի տուժի եւ կշարունակվի արտգործնախարարների մակարդակով: ՀՀ նախագահն անբարոյական է համարել ԼՂ հարցի շահարկումը նախընտրական շրջանում, եւ, Վ.Օսկանյանի խոսքերով, Արցախի խնդիրը Հայաստանի, Սփյուռքի համար կարեւորագույն հարց է ու պետք է առաջնորդվել համահայկական, ոչ թե ներքաղաքական շահերով: «Լեռնային Ղարաբաղի հարցն այնքան կարեւոր է, որ ոչ մի շահարկման չպետք է ենթարկվի ոչ իշխանությունների, ոչ ընդդիմության կողմիցե,-ասաց նախարարը` վստահեցնելով, որ իշխանությունների կողմից շահարկման «նշույլ անգամ չկաե, գործընթացն իր տրամաբանությունն ունի, արհեստական խոչընդոտները քաղաքական մեծ վնաս կարող են բերել ե’ւ պետությանը, ե’ւ ժողովրդին: Իշխանությունը շարժվում է ազգային շահերից, գործընթացի տրամանբանությունից, առկա իրավիճակից ելնելով: Իսկ ընդդիմության դաշտում, ըստ նրա, հետաքրքիր իրավիճակ է. «ընդդիմության այն հատվածը, որը նախկինում կողմ էր զիջումների, իշխանություններին հակադրվելու համար ներկայումս այլ դիրքորոշումներ է արտահայտումե: Անդրադառնալով ԼՂՀ սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ միջազգային կառույցների հայտարարություններին` ԱԳ նախարարը նշեց, որ ընկալելի չէ արտահայտված մտահոգությանը, քանի որ հանրաքվեն բանակցային գործընթացի վրա բացասական ազդեցություն ունենալ չի կարող: ԼՂ-ի իրավական, ինստիտուցիոնալ, տնտեսական ամուր հիմքերը օգտակար կլինեն հարցի կարգավորման համար, «որքան ԼՂ ժողովուրդն ու իշխանություններն ինքնավստահ լինեն, այնքան հեշտ կլինի փոխզիջումային տարբերակով հասնել հարցի լուծմանը. ձեւավորվելիք փաստաթղթի վրա ստեղծված իրավիճակն իր դրական ազդեցությունը կունենաե: «Այդ կազմակերպություններն իրենք պետք է խուսափեին նման գնահատկան տալուց: ԼՂ ժողովուրդը դրանով կարգավորում է իր օրենսդրական դաշտը, համակարգում 15 տարվա ստեղծած օրենքները, եւ դա պետք է դրական գնահատվերե,- ասաց նախարարը` տեղեկացնելով, որ միջազգային կառույցների ներկայացուցիչները հետադարձ մեկնաբանություններում փորձում են ուղղել այն կտրուկ հայտարարությունները, որոնք արվել են սահմանադրական հանրաքվեից հետո: Նախարարը դրական է համարում վերջին հայտարարություններում միջազգային կառույցների շեշտադրումը, որ ԼՂ հարցը պետք է կարգավորվի բանակցությունների արդյունքում, իսկ նախկին հայտարարությունները նշում էին տարբեր սկզբունքներ, որոնց հիման վրա պետք է կարգավորվեր գործընթացը: Ներկայումս բանակցությունների հիմքում դրվել է նաեւ ինքնորոշման խնդիրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում