Հանրապետությունում այս տարի սառնարանային պահպանման է դրվել ավելի քան 20 հազար տոննա խաղող եւ մեծ քանակությամբ պտուղ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Հասմիկ Գեւորգյան): Հանրապետությունում վերջին երկու տարում հին սառնարանային տնտեսությունների վերականգնման, կարգավորման եւ նորերի ստեղծման շնորհիվ բարձր հիմքերի վրա է դրվել խաղողի եւ տարբեր պտղատեսակների պահպանման գործընթացը: Դրա շնորհիվ` այս տարի սառնարանային պահպանման է դրվել ավելի քան 20 հազար տոննա խաղող եւ մեծ քանակությամբ պտուղ, ինչը լիովին կբավարարի ձմռան տարեշրջանի պահանջարկը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչությունում, գալիք տարիներին հանրապետության այգեգործական համայնքներում միջազգային համագործակցության ծրագրերի շրջանակներում սառնարանային տեսությունների թիվը կավելանա: Արդյունքում` պահպանման դրվող պտղի քանակի ավելացումից բացի նախապայններ կստեղծեն նաեւ արտահանման գործընթացի համար` ավելացնելով գյուղատնտեսությունից ստացվող եկամուտները: