Ս.Դանիելյան. «Եթե անհրաժեշտություն առաջանա, կվերաձեւակերպվի Հանրապետության հրապարակում հուշարձանի տեղադրման մրցույթի առաջադրանքը, լրացուցիչ մրցույթ կհայտարարվիե

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Նարինե Նազարյան): ՀՀ ճարտարապետների միությունում այսօր Հանրապետության հրապարակում հուշարձանի տեղադրման համար հայտարարված մրցույթի նախագծային առաջարկների հասարակական քննարկում էր հրավիրվել, որը, սակայն, չկայացավ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի չներկայանալու պատճառով: Այդուհանդերձ հավաքվել էին մասնագետներ, քաղաքացիներ, որոնք ծանոթացան ներկայացված 23 առաջարկներին, որոնց թվում` հաղթակամար, Հայաստանի նախկին բոլոր մայրաքաղաքներին նվիրված հուշասյուներ, վարչական շենք, Սահակ Պարթեւի, Մեսրոպ Մաշտոցի եւ Տրդատ արքայի, հոգեւոր այլ թեմաներով արձաններ կանգնեցնելու նախագծեր էին: «Մեր քաղաքըե հասարակական կազմակերպության նախագահ, ճարտարապետ Անահիտ Թարխանյանի խոսքերով` մրցույթը ցածր մակարդակով էր կազմակերպվել, առաջադրանքը անհասկականալի է ձեւակերպվել. «հայ ժողովրդի հավաքական կերպարե հասկացությունը հստակություն է պահանջում: Նա առաջարկեց նոր մրցույթ հայտարարել, թեմատիկա սահմանել, ճշտել գաղափարախոսությունը, մրցութային հանձնաժողովում ընդգրկել մտավորականների, ինժեներների, ակադեմիկոսների, ճարտարապետների: Ըստ նրա` նախագծի ընտությունը պետք չէ հրատապ անել, թեկուզ հինգ տարի անց, բայց ընտրվելիք հուշարձանը լինի արժանի: Հրապարակը ամբողջական պետք է դիտարկել` ծավալատարածական լուծումների տեսանկյունից եւ պահպանել թամանյանական նախագիծը` Լենինի արձանի պատվանդանով: Ճարտարապետները նաեւ կարծիք հայտեցին, որ կարելի է Հանրապետության հրապարակ բերել Սասունցի Դավթի արձանը, որը կայարանամերձ հրապարակում չի խորհրդանշում այն հավաքական ուժը, որն արտահայտում է իր մեջ: Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանն «Արմենպրեսե-ին ասաց, որ դեկտեմբերի կեսերին մրցույթի անցկացման հանձնաժողովը, որի նախագահը Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանն է, որոշում կկայացնի, «եթե անհրաժեշտոթյուն առաջանա, նաեւ առաջադրանքը կվերաձեւակերպվի, լրացուցիչ մրցույթ կհայտարարվիե: «Ի վերջո, Հանրապետության հրապարակում կտրվի այն լուծումը, որը կբավարարի բոլորին: Մրցույթի ամփոփում չի նշանակում արդեն ներկայացված նախագծերից մեկի ընտրություն, եթե արժանի առաջարկ չկաե,-ասաց Ս.Դանիելյանը` ավելացնելով, որ յուրաքանչյուր գործ կարող է նաեւ քննադատության ենթարկվել, բայց անցկացվող մրցույթները, ի դեպ, արդեն երրորդ անգամ, նպատակ ունեն հասարակական կարծիք ձեւավորել:

Հայերեն

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար