Հասարակական

«Հայ ազնվականների միությունե հասարակական կազմակերպությանանդամների թիվը տարեցտարի ավելանում է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Նարինե Մարտիրոսյան): «Հայ ազնվականների միությունե հասարակական կազմակերպության անդամների թիվը տարեցտարի ավելանում է: Ինչպես «Արմենպրեսե-ի թղթակցին հայտնեց «Հայ ազնվականների միությանե նախագահ Գեւորգ Փիրումյանը, միությունն ընգրկում է հայ ազնվական տոհմերի ժառանգորդներին ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից. նրանց թիվը ներկայումս հասնում է 1000 հոգու` շուրջ չորս հարյուր ընտանիքներից: Ըստ Գ. Փիրումյանի` հայ ազնվականների միությունում կա անդամագրության երեք կարգավիճակ` իսկական անդամներ` նրանք, ովքեր կարողանում են փաստաթղթերով ապահովել եւ ապացուցել իրենց ծագումն ու պատկանելիությունն ազնվական տոհմին: Երկրորդը` թղթակից անդամի կարգավիճակն Է, որը ստանում են նրանք, ովքեր գիտեն իրենց ազնվական տոհմին պատկանելիության մասին, սակայն չունեն համապատասխան փաստաթղթեր այն ապացուցելու համար, երրորդին պատկանում են արտասահմանում բնակվող, սակայն Հայաստանում անդամագրված որպես ազնվական տոհմի ներկայացուցիչ : Միությունում անդամագրված են նաեւ նրանք, ովքեր ազգությամբ հայ չեն, բնակվում են Հայաստանում եւ իրենց դասում են արտասահմանյան ազնվական տոհմերի ներկայացուցիչների շարքում: «Հայ ազնվականների միություննե ունի իրավաբաններից եւ համապատասխան փորձագետներից բաղկաված հանձնաժողով, որը զբաղվում է տարբեր ազնվականների ծագումնաբանության ուսումնասիրությամբ: «Հասարակության մեջ կա այդ էլիտար սերուցքը, որոնց ազնվական լինելը նաեւ ապահովված է համապատասխան դաստիարակությամբ ու վարվելակերպովե,- համոզմունք հայտնեց Գ. Փիրումյանը: «Հայ ազնվականների միությունըե որպես հասարակական կազմակերպություն հիմնադրվել եւ ՀՀ արդարադատության նախարարության կողմից գրանցվել է 1992թ.: Այն ունի ինտերնետային կայք, որը թարմացվում է պարբերաբար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում