1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Հայկ Ճշմարիտյանն այսօր հրաժարական է տվել իր պաշտոնից: Հրաժարականի պատճառը տարածված լուրերն էին, թե Երեւանում բացված Golden Palace հյուրանոցի սեփականատերը փոխնախարարն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հ. Ճշմարիտյանը նշեց, որ հյուրանոցը կիպրոսյան «ՌիվերՀիլե ընկերության սեփականությունն է, սակայն, ինքը եւս հյուրանոցի բաժնետոմսերի որոշակի մասի սեփականատեր է: Հ. ճշմարիտյանի խոսքերով, բաժնետոմսերը ինքը ձեռք է բերել նաեւ այն նպատակով, որ իր մասնակցությամբ կիպրոսյան գործընկերների մոտ ամրապնդի վստահությունը ՀՀ-ի նկատմամբ` խոշոր ներդրումներ կատարելու հարցում: Նա տեղեկացրեց, որ ինքը գործարարությամբ զբավում է 1980-ական թթ-ից Հայաստանում, Ռուսաստանում եւ Հունաստանում: Հյուրանոցային բիզնեսն իրեն հոգեհարազատ է եւ այսուհետ ինքը կզբաղվի միայն այդ գործով, միաժամանակ նպաստելով Հայաստանում ներդրումային դաշտի զարգացմանը: Անդրադարնալով լուրերին, թե տեղական կապիտալը ներկայացնելով որպես արտասահմանյան ներդրում, գործարարները փորձում են 5 տարով ազատվել հարկերից, Հ. Ճշմարիտյանն ասաց, որ եթե խոսքն իր բաժնեմասին է վերաբերում, ապա դրա ծագումը եւս արտասահմանյան է: