Հասարակական

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը կմասնակցիՏրենչում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ.Զավեն Վարդանյան):Հոկտեմբերի1-ին Երեւանից Սլովակիայի Տրենչին քաղաք կմեկնի Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը, որը կմասնակցի այստեղ հոկտեմբերի 2-7-ը կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի տղաների հավաքականի կազմում ընդգրկված են 4 մարզիկներ՝ Էջմիածնեցի Արայիկ Միրզոյանը՝ 52կգ քաշային կարգ, 69 եւ 77կգ քաշային գյումրեցիներ Տիգրան Մարտիրոսյանն ու Աղվան Մելիքյանը եւ 105կգ ավել քաշային, վանաձորցի Արեն Հակոբյանը: Աղջիկների թիմում ընդգրկված են 48 եւ 52կգ քաշայիններ Մելինե Գալուզյանը Գյումրիից եւ Հրիփսիմե Խուրշուդյանը Քասախից: Տղաների թիմի գլխավոր մարզիչն Է Աշոտ Մխիթարյանը, մարզիչը՝օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանը, աղջիկների թիմի մարզիչն Է Արայիկ Ներսիսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում