Գուսանական երգերի նշանավոր կատարող Լեւոն Գաթրճյանը համերգներ է տվել Կանադայում եւ ԱՄՆ-ի հյուսիսի հայաշատ շրջաններում
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Վանիկ Սանթրյան): Գուսանական եւ ժողովրդական երգերի նշանավոր կատարող, սփյուռքահայ երգիչ Լեւոն Գաթրճյանն ավարտեց մեկամսյա համերգային շրջագայությունը Կանադայում եւ ԱՄՆ-ի հյուսիսի հայաշատ շրջաններում` ժողովրդական գործիքների անսամբլի հետ ներկայացնելով հայկական ժողովրդական եւ գուսանական երգերի, սեփական ստեղծագործությունների մի ընտրանի: Համերգների ներկաների եւ մամուլի արձագանքները վկայում են, որ «Աշուղ Լեւոնե մականունով անվանի երգչի ելույթներն արժանացել են խանդավառ ընդունելության: Մասնավորապես նշվել է, որ ահա, արդեն ավելի քան 40 տարի նա գաղութից գաղութ՝ Կանադայից մինչեւ Ավստրալիա, ինչպես նաեւ Փարիզից մինչեւ Մերձավոր Արեւելքի երկրներ, տանում է հայ հայրենասիրական երգը: Ի դեպ, Փարիզում նա համերգ է տվել հռչակավոր Օլիմպիա սրահում` դառնալով Շառլ Ազնավուրից հետո այդտեղ երգած երկրորդ հայ երգիչը: 1971 թվականից սկսած, մոտ 20 տարի երգիչը հաճախակի է այցելել մայր հայրենիք, ձայնագրություններ կատարել տեղի ռադիոյի, ինչպես նաեւ նախկին խորհրդային «Մելոդիաե ընկերության համար, համերգներ տվել Երեւանում, Գյումրիում եւ այլ քաղաքներում: Նա սերտ բարեկամություն էր հաստատել Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլի, նրա ղեկավարներ Ստեփան Ջրբաշյանի, Արմեն Մանդակունյանի, Մանվել Բեգլարյանի, Ռուբեն Մաթեւոսյանի, մենակատարներ Հովհաննես Բադալյանի եւ Օýելյա Համբարձումյանի հետ: Վերջինիս, ինչպես նաեւ Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի Ժենյա Ավետիսյանի հետ համատեղ ելույթներ է ունեցել Կալիýորնիայի հայաշատ կենտրոններում: Մասնագետները, մամուլը բարձր գնահատական են տալիս արտիստի կատարողական արվեստին: «Ո՞վ ծանոթ չԷ Լեւոն Գաթրճյանին, ո՞վ գեթ մեկ անգամ չի հմայվել նրա բնատուր ձայնի գեղեցկությամբ, նրա հուզականությամբ, կատարողական բարձր արվեստով: Նրա Սայաթ Նովան, գուսանական ու ժողովրդական երգերը հնչել են Սփյուռքից մինչեւ հայրենիք, հնչել են գեղեցիկ, սրտառուչ, բացառապես յուրահատուկե, -«Ասպարեզե թերթում գրել է հայտնի բանաստեղծ Վահրամ Հաճյանը: Շրջագայությունից վերադառնալուց հետո Լեւոն Գաթրճյանն Արմենպրեսի թղթակցին պատմեց իր համերգների եւ երկար տարիների փայփայած փափագի մասին. երգել Արցախում, նրա հերոս ժողովրդի համար, երգել Արցախին նվիրված իր երգերը: «Եթե ամեն ինչ բարեհաջող լինի ինձ համար, ապա ծրագրել եմ ամռան վերջին կամ աշնան սկզբին գալ եւ համերգ տալ Ստեփանակերտում եւ այլ վայրերումե, -ասաց երգիչը: Լեւոն Գաթրճյանը ծնվել եւ մեծացել է Հալեպում, արտիստական գործունեությունը ծավալել Բեյրութում, Լիբանանի պատերազմի հետեւանքով գաղթել ԱՄՆ: