Հասարակական

Տեղեկատվական տեխնոլոգիաների հայկական-միջազգային համաժողովը կդառնա ամենամյա

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Սամվել Սարգսյան): Այսօր, Երեւանի «Մարիոթ Արմենիաե հյուրանոցում իր աշխատանքն ավարտեց տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային համաժողովը, որի ժամանակ տեղի ունեցան բաց կոդով համակարգչային ծրագրավորման տեխնոլոգիաների European Open Source եւ ներդրումային կոնýերանսներ: Համաժողովը, ինչպես լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց կազմակերպիչներից մեկի` Ձենարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, գերազանցեց սպասելիքները թեկուզ այն փաստով, որ սպասված 100-ի փոխարեն ունեցավ շուրջ 200 մասնակից, որոնք ներկայացնում էին 12` Հայաստանի, ԱՄՆ-ի, Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների բավականին մեծ ճանաչում ունեցող կազմակերպություններ: Բ.Ենգիբարյանը տեղեկացրեց, որ համաժողովի շրջանականերում առաջին անգամ Հայաստանում կազմակերպվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումային կոնýերանս, որի ժամանակ իրենց գործարար ծրագրերը ներկայացրին ՁԻՀ-ի ձեռներեցության զարգացման դրամաշնորհային ծրագրի մասնակից 6 ընկերությունները: «Համաժողովը շատ հաջող անցավ, եւ դա ոչ միայն մեր կարծիքն է, այլեւ` հյուրերի: Այնպես որ, որոշում կայացվեց Open Source կոնýերանսը դարձնել ամենամյա: Սակայն, հնարավոր է, որ այն բացի Հայստանից, կազմակերպվի այլ երկրումե,-ընդգծեց հիմնադրամի տնօրենը: Նա հավելեց, որ համաժողովի ժամանակ հնչած բոլոր ելույթները, լիագումար եւ «Էլեկտրոնային գործարարություն, «Էլեկտրոնային զարգացումե, «Էլեկտրոնային կառավարությունե, «Էլեկտրոնային կրթությունե բաժանմունքներում եղած բոլոր քննարկումներն ամփոփվել են հաշվետվությունների տեսքով, եւ Ինտերնետի միջոցով հասանելի կլինեն բոլոր նրանց համար, ովքեր չեն մասնակցել համաժողովին: Համաժողովի մեկ այլ կազմակերպիչ Ինýորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության Open Source Armenia ծրագրի տնօրեն Արմեն Շահվերդյանի խոսքերով, European Open Source կոնýերանսն ապացուցեց, որ բաց կոդով ծրագրային պրոդուկտները բավականին հեռանկարային են, ինչպես նաեւ, որ օpensource շարժումն ունի դեպի տարբեր երկրներ ընդլայնվելու հնարավորություններ: Բացի այդ, կոնýերանսը ցույց տվեց, որ բաց կոդով ծրագրերը կիրառելի են ամենատարբեր բնագավառներում, առաջին հերթին, պետական կառավարման բնագավառում, քանի որ մեծ թվով, հաճախ`տարբեր երկրների ծրագրավորողների ջանքերով եւ առաջարկներով մշակված ծրագրերն ավելի վստահելի են, քան որոշակի ընկերությունում մշակվածները: Ըստ Ա.Շահվերդյանի, կոնýերանսի ժամանակ մեկ անգամ եւս շեշտվեց, որ այդպիսի ծրագրերն ավելի շահավետ են նաեւ մասնավոր հատվածի համար: Նրա տեղեկատվությամբ, համաժողովի քննարկումների ամփոփիչ նյութերի հիման վրա կտպագրվի ուղեցույց, որտեղ պատասխաններ կարելի է գտնել, օրինակ, այնպիսի հարցի վերաբերյալ, թե ինչպե՞ս կարելի է շահույթ ստանալ բաց կոդով ծրագրավորման բնագավառում: Ծրագրի տնօրենի խոսքերով, համաժողովը նպաստեց նաեւ ծրագրի մեջ նոր ծրագրավորողներ ներգրավելու հնարավորության մեծացմանը: Մինչ համաժողովի փակումը կայացած ցուցահանդեսի ժամանակ ներկայացվեց Open Source Armenia-ի մշակած Open Office գրասենյակային օպերացիոն համակարգը, որը Microsoft Office-ի հայերենով աշխատող տարբերակն է: Ծրագրային պրոդուկտի ստեղծման ժամանակ թարգմանվել կամ հայացվել են 26 հազար բառակապակցություններ: Համաժողովի փակման ժամանակ ելույթ ունեցան ԻՏՁՄ-ի նախագահ Հովհաննես Ավոյանը, միջոցառման կազմակերպմանը մեծապես աջակցած Ամերիկայի բարձր տեխնոլոգիաների հայկական խորհրդի նախագահ Պերճ Այվազյանը: Վերջինս, մասնավորապես, նշեց, որ համաժողովը, որի աշխատանքներին ներգրավվել են Սփյուռքի, ինչպես նաեւ Արեւելյան Եվրոպայի ու ԱՊՀ երկրների շուրջ 50-ական մասնակիցներ, առաջին հնարավորությունն էր բաց կոդով ծրագրավորման ոլորտի առաջատար մասնագետների հետ փորձի փոխանակում կատարելու համար: Ըստ նրա, նման պրոդուկտների մշակմանը հայ ծրագրավորողների մասնակցությունը երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման եւ ոլորտի միջազգային համայնքին ինտեգրվելու նոր հնարավորություններ է ստեղծում: Այնուհետեւ հայտարարվեց ՁԻՀ-ի ձեռներեցության զարգացման դրամաշնորհային ծրագրի մրցույթի հաղթող ընկերությունը, որն է «Ալգորիթմ- սերվիսըե: Այն հաղթողի կոչմանն արժանացավ ինտերակտիվ եւ մուլտիմեդիա միջոցներով կրթության մեջ կիրառվող CD-ROM ծրագրավորման իր պրոդուկտների համար: Ընկերությունը ՁԻՀ-ի կողմից որպես պարգեւ շնորհված 30 հազար դրամաշնորհը կօգտագործի իր արտադրանքի շուկայական առաջխաղացման նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում