Հասարակական

ԱՊՀ-ի երկրների փորձագետները կքննարկեն Համագործակցության պետությունների տեղեկատվական անվտանգության նախագիծը

1 րոպեի ընթերցում

ԴՈՒՇԱՆԲԵ, 30 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ի շրջանակներում ինýորմատիզացման եւ կապի բնագավառում համագործակցության ռազմավարության իրականացումն է քննարկվելու ինýորմատիզացման գծով Համակարգող խորհրդի՝ հուլիսի 1-ին Չոլպոն Աթայում /Ղրղզստան/ կայանալիք հինգերորդ նիստում: Ինչպես ՌԻԱ «Նովոստիինե հայտնել են Տաջիկստանի կապի նախարարության միջազգային համագործակցության բաժնում, քննարկման առարկա կդառնան ԱՊՀ-ի միասնական տեղեկատվական տարածության ստեղծման հարցը եւ ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի կողմից մշակված ԱՊՀ-ի տեղեկատվական անվտանգության հայեցակարգի նախագիծը: «Այս թեմայի համատեքստում ծրագրվում է քննարկել Համագործակցության շրջանակներում տեղեկատվական անվտանգության գծով մասնագիտացված կառույցների ստեղծման հարցըե,-նշել են կապի նախարարությունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում