Ամփոփվեցին ուսանողական քաղաքագիտական չորրորդ մրցույթի արդյունքները
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Էլմիրա Բաղդասարյան):Այսօր Ազգային Ժողովում ամփոփվեցին ուսանողական քաղաքագիտական չորրորդ մրցույթի արդյունքները. 30 ուսանողի շնորհվեցին խրախուսական պատվոգրեր, 5 ուսանող հատուկ մրցանակի արժանացավ թեմաների լավագույն մեկնաբանման համար: Երրորդ եւ երկրորդ կարգի դեպլոմներ ստացան Ռուս-հայկական սլավոնական համլսարանի ուսանողուհի Մարինա Առաքելյանը «ԵՄ քաղաքականությունը Հարավային Կովկասումե եւ Արցախի պետական համալսարանի ուսանող Նորայր Հովսեփյանը «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը եւ զարգացման հեռանկարներըե թեմաների համար: Գլխավոր մրցանակի արժանացավ ԵՊՀ ուսանող Նարեկ Գալստյանի՝ «ԵՄ քաղաքականությունը Հարավային Կովկասումե թեմայով գրված աշխատությունը: Մրցույթին, կազմակերպվել էր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կողմից՝ ՀՀ եւ ԼՂՀ ԱԳՆ-երի, ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի համագործակցությամբ, մասնակցել են 10 բուհի ուսանողներ՝ 7-ը՝ Երեւանից, 3-ը՝ Ստեփանակերտից: Այս տարի առաջին անգամ մասնակցել է Ոստիկանության ակադեմիան: Առաջարկվել Էին 14 թեմաներ: Ըստ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի, ընտրվում են արդիական թեմաներ, որպեսզի ուսանողներն իրենց ուսուցման պրոցեսին զուգընթաց նաեւ ծանոթանան այսօր արտաքին քաղաքականության ոլորտում արդիական խնդիրներին: Նրա խոսքերով, ուսանողների մոտեցումները թեմաներին, նրանց առաջադրած գաղափարները երկուստեք կարեւոր է. մի բան է արդեն պաշտոնական մոտեցումներով ձեւավորված, ինչ- որ տեղ նաեւ կոմպլեքսավորված քաղաքական գործիչների մոտեցումներն ու գաղափարները, այլ բան է թարմ, մաքուր, անկեղծ, որեւէ ձեւով՝ քաղաքական, կուսակցական, զանազան այլ հարցերի մեջ չկարծրացած հայացքն՝ այդ ոլորտում աշխատանքներն ավելի ուղղորդելու, հղկելու առումով: Ուսանողները հիմնականում անդրադարձել են Ղարաբաղյան հիմնահարցին, տարածաշրջանում գերտերությունների վարած քաղաքականությանը: ՀՀ ԱԳՆ քաղաքական ծրագրավորման վարչության պետ Աշոտ Ոսկանյանի կարծիքով, մենք ունենք խելոք եւ եռանդուն աշխատող երիտասարդներ, սակայն այնպիսի մի ժամանակահատվածում, ինչպիսին հիմա է, նրանք պետք է վերլուծող ձիրք ունենան: Նրա խոսքերով, այս երիտասարդներից շատերը որոշ ժամանակ պրակտիկա են անցել ԱԳՆ-ում եւ «ես զգում եմ, որ նրանք պատրաստի միտք ունենե. գտնում է Ա. Ոսկանյանը: Նշենք, որ մրցույթն անցկացվում է արդեն 4 տարի, սկզբից միյան արձագանքել էին ԵՊՀ-ն եւ Հրաչյա Աճառյանի անվան համալսարանը: Հիմա մասնակցում են Ռուս- հայկական սլավոնական, Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների, üրանսիական, Հայ բուսակ համալսարանների , ինչպես նաեւ Ոստիկանության ակադեմիայի ուսանողները: