Գեղարքունիքի մարզում 2004-2005թթ. կնորոգվի 10 դպրոց
1 րոպեի ընթերցում
ԳԱՎԱՌ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Խոսրով Խլխաթյան): Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության կապիտալ շինարարության բաժնից ստացված տվյալներով մարզի դպրոցաշինությանը 2004թ. պետբյուջեով հատկացվել է 143 մլն դրամ` դպրոցական 10 շենքների նորգման համար: 2004թ. հունիսին «ՀՀ 2004թ. պետբյուջեում փոփոխություններ կատարելու մասինե օրենքի համաձայն մարզի դպրոցաշինությանը հատկացվել է եւս 588.1 մլն դրամ, որից կապիտալ շինարարությանը հատկացվել է 371.7 մլն, նորգմանը` 216.4 մլն դրամ: Կապիտալ շինարարության ցանկում ընդգրկված են Ծակքարի, Կարճաղբյուրի, Խաչաղբյուրի, Բերդկունքի դպրոցները եւ Լանջաղբյուրի դպրոցի մարզադահլիճը, իսկ նորգման ցանկում ընդգրկված են Վարդենիկի թիվ 1 եւ Նորաբակի միջնակարգ դպրոցները: Շինարարական աշխատանքները կսկսվեն մեկ ամսից` նախագծման աշխատանքների ավարտից հետո եւ կշարունակվեն 2005թ.-ի ընթացքում: