Հասարակական

«Զվարթնոցումե հարկադիր վայրէջք կատարած ՏՈՒ-154Մ-ի անսարքության պատճառը եղել է շարժիչն սպասարկող հանգույցի անսարքությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Սամվել Սարգսյան):ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կազմած թռիչքային անվտանգությունն ուսումնասիրող հատուկ հանձնաժողովը պարզել է, որ հունիսի 21- ին, ժ. 16.05-ին «Զվարթնոցե օդանավակայանից օդ բարձրանալուց 17 րոպե հետո ՏՈՒ- 154Մ ինքնաթիռի հարկադիր վայրէջք կատարելու պատճառը եղել է ոչ թե շարժիչի, այլ շարժիչն սպասարկող հանգույցներից մեկի անսարքությունը, ինչի մասին ահազանգել է ընկալող-հաղորդող սարքն` արձանագրելով երրորդ շարժիչի թրթռումների տեխնիկական թույլատրելի ցուցանիշի գերազանցում: «Աէրոýլոտիե 111 ուղեւորներով ինքնաթիռի ռուսական անձնակազմի հրամանատարը ելման վայր վերադառնալու մասին որոշումը կայացրել է հիմնավորված` հետեւելով թռիչքային անվտանգության հրահանգներին: Այս մասին Արմենպրեսի թղթակցին տեղեկացրեց վարչության մամուլի քարտուղար Սերժ Մանուկյանը: Ըստ նրա, հանձնաժողովը, որի կազմում են «Աէորոýլոտիե շարժիչների գծով երկու փորձագետ եւ Հայաստանի ներկայացուցչության պաշտոնյան, ուսումնասիրությունները կատարել է գործող կանոնների համաձայն` ինքնաթիռի օբյեկտիվ հսկողության սարքերի («սեւ արկղե) գրանցումների վերծանման եւ կապարակնքված շարժիչը բացելուց հետո այն հետազոտելու միջոցով: Նրա խոսքերով, նշված ՏՈՒ154Մ ինքնաթիռն առանց ուղեւորների վերադարձել է նշանակման վայր` Մոսկվայի «Շերեմետեւոե օդանավակայան: Այն կենթարկվի տեխնիակական վերստուգման, եւ նորոգումից հետո կհանձնվի հետագա շահագործման:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում