Ընտանեկան բժշկության անհրաժեշտությունն աստիճանաբար արմատավորվում է բնակչության մոտ
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Էլմիրա Բաղդասարյան):Էրեբունի բժշկական կենտրոնի (ԷԲԿ) պոլիկլինիկայում արդեն մեկ տարի է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ýինանսավորվող Հայաստանի սոցիալական բարեփոխումների ծրագրով (ՀՍԲԾ) ներդրված է Ընտանեկան բժշկության (ԸԲ) և առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) բարելավման փորձարարական ծրագիրը: Այս ծրագրով պոլիկլինիկայում, որը սպասարկում է Երևանի Էրեբունի համայնքի ավելի քան 32 հազար բնակիչների, անցած տարի հունիսին բացվել է Ընտանեկան բժշկության բաժանմունք: Այս տարվա հունիսի 28-ի դրությամբ՝ պոլիկլինիկայի սպասարկման տարածքի բնակչության գրեթե 68 տոկոսը (ավելի քան 21 հազար մարդ) կատարել է իր ԱԱՊ բժշկի ընտրությունը՝ համաձայն ԱԱՊ բժիշկների ազատ ընտրության նոր ներդրված համակարգի: Ի տարբերություն նախկինի, այսօր պոլիկլինիկան սպասարկում է ինչպես մեծահասակներին, այնպես էլ երեխաներին: Փորձարարական ծրագրի իրականացման ընթացքում հազարից ավելի երեխաներ արդեն ունեն իրենց ընտանեկան բժիշկները: Ծրագրի շրջանակում պոլիկլինիկային տրամադրվել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ձեռքբերված բուժսարքավորումներ և պարագաներ, համակարգիչներ և համակարգչային ծրագրեր՝ բնակչության առողջապահական տվյալների ու ýինանսական հաշվառման ավտոմատացված համակարգեր ստեղծելու նպատակով, հիմնվել է ժամանակակից ռեսուրսային կենտրոն: Պոլիկլինիկայի բուժանձնակազմին փորձարարական ծրագրի առաջին տարվա ձեռքբերումների առթիվ այսօր շնորհավորելու էին գնացել ՀՀ առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը, Երևանի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արմեն Սողոյանը, ԱՄՆ Միջազգաին զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Քեթլին ՄաքԴոնալդը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ՀՍԲԾ համակարգող Րինի Էսլերը, ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի սոցիալական բարեփոխումների ծրագրի (ՀՍԲԾ) առողջապահական թիմի ղեկավար Տատյանա Մակարովան: ԷԲԿ պոլիկլինիկայի ամբողջ անձնակազմը և պոլիկլինակայի լավագույն բուժաշխատողները ստացան վկայականներ Առողջապահության նախարարության և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից: Նշենք, որ վերջինիս կողմից ýինանսավորվող Հայաստանի սոցիալական բարեփոխումների ծրագիրը (ՀՍԲԾ) աջակցում է ՀՀ Առողջապահության նախարարությանը՝ հանրապետությունում իրականացնելու բնակչության առողջության առաջնային պահպանման համակարգի ու առողջապահության քաղաքականության բարեփոխումներ: