Հասարակական

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատիե մասնավորեցման հայտերից երկուսը համապատասխանում են ներկայացված պահանջներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատե ընկերության մասնավորեցման միջգերատեսչական հանձնաժողովի հունիսի 28-ի նիստի ընթացքում բացվել եւ ուսումնասիրվել են ընկերության բաժնետոմսերի գնման վերաբերյալ ստացված հայտերը (առաջարկությունները): Ինչպես տեղեկացրին ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունից, հայտերից երկուսը համապատասխանել են հանձնաժողովի կողմից ներկայացված եւ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած պահանջներին եւ ընդունվել քննարկման: Հանձնաժողովը, վերջնական ընտրություն կատարելու նպատակով, հայտատու ընկերություններից պահանջել է լրացուցիչ տեղեկություններ, որոնց ներկայացման ժամկետը սահմանվել է 10 աշխատանքային օր: Քննարկման ենթակա հայտերում նշված է բացառիկ բանակցությունների վարման ցանկության եւ այդ նպատակով 25 մլն դոլար վճարելու պատրաստակամության մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում