Հայ հանրությունը վերջին հրաժեշտը տվեց ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Լեւոնյանին
5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Անահիտ Աբրահամյան): Հայ մտավորականներն ու արվեստասեր հանրությունը, ինչպես նաեւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն ու քաղաքական գործիչներն այսօր իրենց վերջին հրաժեշտը տվեցին 68 տարեկանում կյանքից հեռացած ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, «Մովսես Խորենացիե շքանշանի ասպետ, ականավոր օպերային ռեժիսոր Տիգրան Լեւոնյանին (Տիգրան Խանդիկյան , 1936-2004 թթ.): Անանվի մտավորականի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի ունեցավ Երեւանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որից հետո նրա մարմինն ամփոփվեց Երեւանի քաղաքային պանթեոնում: «Շատ բնական Է, որ արվեստագետներից ոմանք իրենց ժամանակին գնահատվում են, ոմանք՝ ոչ: Դժբախտաբար Տիգրան Լեւոնյանը մեկն Էր այդ չգնահատվածներից, թեեւ, այն որ օեպարային թատրոնը մինչ օրս գոյատեւում Է, դա նաեւ Տիգրան Լեւոնյանի շնորհքն Է: Նա մեկն Էր այն եզակիներից, որ 1990-ականների մութ ու խավարի պայմաններում անգամ աշխատեց եւ աշխատեցրեց օպերային թետրոնը, ուր հանդիսատեսը գալիս Էր նրա բեմադրած «Անուշըե դիտելուե, - Արմենպրեսի թղթակցին ասաց ՀՀ ժողովրդական արտիստուհի Արաքս Դավթյանը՝ անչափ բարձր գնահատելով արտիստիկ հարուստ ներաշխարհ ունեցող տաղանդաշատ եւ բազմավաստակ մտավորականի հիշատակը եւ խոր ցավ ու ափսոսանք հայտնելով նրա մահվան կապակցությամբ: «Ես կարծում եմ, որ Տիգրան Լեւոնյանը չունեցավ իր կարապի երգը, նա ընկավ թռիչքի պահինե, -նշեց Ռուսատսանի Դաշնության ժողովրդական արտիստ, անվանի բալետմեյստեր Մաքսիմ Մարտիրոսյանը: Նա նաեւ մեծ ցավ հայտնեց, որ Լեւոնյանի բարձրարժեք բեմադրություններն այսօր օպերային թատրոնի բեմում չեն, թեեւ դրանք ճշմարիտ եւ բացառիկ արվեստի գործեր են: «Տիգրան Լեւոնյանը նաեւ նույնքան հրաշալի պոետ Էր ու նկարիչ, նա նաեւ խորեոգրաýիկ կրթություն ուներ, թեեւ ամբողջ ստեղծագործական կյանքում նրա մեծագույն սերը եղավ եւ մնաց թատրոնն ու երաժշտական ռեժիսուրանե, -ավելացրեց Մ.Մարտիրոսյանը: Տիգրան Լեւոնյանը ծնվել է 1936-ին դեկտեմբերի 14-ին, Բեյրութում, 1946- ին ընտանիքի հետ ներգաղթել հայրենիք: Երեւանում եւ Մոսկվայում ստանալով բարձրագույն մասնագիտական կրթություն` Տ.Լեւոնյանն իրեն նվիրել է հայ օպերային արվեստի զարգացմանը՝ դառնալով ասպարեզի խորհրդանիշերից մեկը: 1962-ին նա աշխատել եւ ստեղծագործել Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ նրա ձայնի դրամատիկական տենորն ու երաժշտական ռեժիսուրան ձեւ ստացան եւ դրսեւորվեցին բարձր ու ինքնատիպ որակներով: Հայ ազգային եւ համաշխարհային օպերային խաղացանկի նրա՝ Կանիո («Պայացներե), Տիրիթ («Արշակ Բե), Սարո («Անուշե), Կառլոս («Դոն Կառլոսե), Օթելլո («Օթելլոե), Ալýրեդ («Տրավիատաե), Շահումյան («Դավիթ Բեկե) եւ մյուս դերերին բնորոշ են եղել դրամատիկական զգացմունքների խորությունը, մտքի ընդհանրականությունը եւ արտիստական տպավորիչ առինքնող խաղը: Նրա ռեժիսուրական բեմադրությունների շարքում՝ «Պողիկտոսե, «Անուշե, «Պայացներե, «Սեւիլյան սափրիչե, «Դավիթ Բեկե, «Լեբլեբիջի Հոր-հոր աղանե, ինչպես նաեւ «Ալմաստե, «Արշակ Բե, կինոնկարների ստեղծումը ամփոփում են բեմադրական արվեստի նոր միտումներ, իսկ «Անուշնե ու «Պողիկտոսնե արդեն իսկ դարձել են խորհրդանիշ, դպրոց եւ յուրահատուկ համալսարան: 1977-99թթ.-ին նրա գեղարվեստական ղեկավարությամբ գործող Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը հասել է մեծագույն նվաճումների, նաեւ մութ ու ցուրտ տարիներին երկխոսելով տասնյակ հազարավոր հանդիսատեսների հետ, ելույթ ունենալով աշխարհի շատ բեմահարթակներում: Նա ոչ միայն սովորեց ու վերցրեց 20-րդ դարի երկրորդ կեսօի օպերային արվեստի դպրոցից, այլեւ տվեց, հարստացրեց նրան իր յուրակերպ ընբռնումներով: Իր մեծանուն տիկնոջ` Գոհար Գասպարյանի հետ նա անգնահատելի ծառայություն մատուցեց հայ օպերային արվեստին եւ հոգեւոր Հայաստանին: Տ. Լեւոնյանի` երեւելի երգչի ու բեմադրիչի, հայրենասեր քաղաքացու անունն արդեն իսկ ոսկե տառերով է դրոշմված հայ երաժշտական մշակույթի տարեգրության մեջ: