Հասարակական

Որոշվել են կիսաեզրափակիչի մասնակիցները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ.Զավեն Վարդանյան): Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում շարունակվող շախմատի աշխարհի անհատական առաջնության կիսաեզրափակիչում հանդիպելու են անգլիացի Մայքլ Ադամսը ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի, իսկ բուլղարացի Վեսելին Թոփալովը՝ ուզբեկ Ռուստամ Ղասիմջանովի հետ: Մեկ քառորդ եզրափակիչում Մայքլ Ադամսը 1,5:0,5 հաշվով առավելության Է հասել Հայաստանի շախմատիստ Վլադիմիր Հակոբյանի նկատմամբ: Թ.Ռաջաբովը, թեեւ ոչ ոքի Է խաղացել կուբացի Լենիե Դոմնգեսի հետ, բայց լրացուցիչ չափանիշով իրավունք Է ստացել շարունակելու մրցապայքարը, Վեսելին Թոփալովը 2:0 հաշվով հաղթել Է ռուս Անդրեյ Խառլովին, իսկ Ռուստամ Ղասիմջանովը 3:1 հաշվով՝ մեկ այլ ռուս շախմատիստ Ալեքսանդր Գրիշչուկին: Այսօր մրցաշարի մասնակիցներն ազատ են խաղերից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում