Հասարակական

Հրավիրեց Գրողների համահայկական համաժողովի անդրանիկ լիագումար նիստը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Անահիտ Աբրահամյան):ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր հրավիրվեց Գրողների համահայկական համաժողովի անդրանիկ լիագումար նիստը, որի ընթացքում «Հայ գրականության նորագույն զարգացումներըե թեմայի շուրջ իրենց զեկույցներով եւ մտորումներով հանդես եկան թե Հայաստանի, եւ թե Սփյուռքի մի շարք հայ գրողներ: Նիստի ընթացքում ոչ միայն անդրադարձներ եղան արդի հայ գրականության խնդիրներին, այլեւ՝ գրական զարգացման ուղիներին, գրականության մեջ այս կամ այն քաղաքական, հասարակական իրադարձություններին տրվող գնահատականներին: «Այս վերջին տասնամյակում գրական որոշակի տեղարժեր, անշուտ կան, եւ որեւԷ մեկն իրավունք չունի ժխտել դրանք, քանի որ լույս են տեսել բազում հետաքրքրական գրքեր, հատկապես՝ արձակի ժանրում, երիտասարդ գրողներից շատերն արժանանում են պետական մրցանակների եւ պարգեւներիե, -Արմենպերսի թղաթկցին ասաց ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության եւ արվեստի ինստիտուտի տնօրեն Ազատ Եղիազարյանը: Նրա խոսքերով, գրականությունից երբեք չի կարելի պահանջել, որ նա բոլոր ժամանակնրում չարենցներ, թումանյաններ, տերյաններ, վարուժաններ եւ այլ մեծեր ծնի: Գրականությունն ու արվեստը, գտնում Է նա, մշտապես որոնումների մեջ են, իսկ այսօրվա գրականությունը կարծես թե որոշ ուղենիշեր արդեն իսկ փորձել Է եւ նորերն Է որունում: «Ասել, թե գրականությունն ու արվեստը գնալով ավելի ու ավելի մռայլ են դառնում, դրական իդեալները գնալով պակասում են, սխալ Է: Այսօրվա հասարակական զարգացումներն են այդպիսին, որոնք իրենց արտացոլումն են գտնում գրականության մեջ: Արդեն համաշխարհային գրական, հումանիտար միտքն Է ընդունում, որ գաղափարախոսություններն ու իդելաները մի տեսակ պակասում են 19- րդ դարի համեմատությամբ: Դա, անշուշտ, արտացոլվում Է գրականության մեջ, եւ վերջինս այդ դեպքում կամ վերածվում Է ձեւերի մի պարզ խաղի, կամ՝ մարդկային հոգու բավականին մռայլ պատկեր Է ներկայացնումե, -ավելացրեց Ա.Եղիազարյանը: Խոսելով սփյուռքահայ գրականության մասին, նա նշեց, որ Սփյուռքում գնալով պակասում Է հայ լեզվով ընթերցողը. «Գրողը գրում Է ընթերցողի համար, եթե չկա ընթերցող-գրող ակտիվ երկխոսությունը, ապա գրականությունը լինել չի կարող: Սփյուռքում այսօր առկա Է ահա այս խնդիրը, որը որոշ գաղութներում առավել ընդգծված Էե: Սփյուռքահայ գրականությունը, ըստ նրա, նույն ազգային գրականությունն Է, որի որոնումների ուղղությունը շատ համահունչ Է Հայաստանում կատարվող որոնումներին, այն Է՝ «փորձել հասկանալ մեր այս ոչ միանշանակ, շատ բարդ եւ չափազանց հակասական ժամանակները եւ դրանցում ապրող մարդուն, հատկապես՝ հայինե: Իսկ Նյու Յորքից ժամանած թատերագիր, դոկտոր Հրանտ Մարգարյանի խոսքերով, սփյուռքահայ գրականությունում այսօր առավել իշխում են հայրենաբաղձության եւ կարոտի, գոյապայքարի, ամերիկյան միջավայրում հայ մնալու եւ չձուլվելու տագնապները: Քիչ չԷ նաեւ սիրային, լիրիկական քնարերգությունը: «Վերջինի մեջ, թերեւս, նաեւ համամարդկային մի գիծ կաե, -ավելացրեց Հ.Մարգարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում