Հասարակական

Ըստ ազերի նախկին արտգործնախարարի՝ Կիպրոսի և ԼՂ խնդիրները միանգամայն տարբեր են

1 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի ստամբուլյան գագաթնաժողովի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հետո մամուլում հայտնված այն լուրերի կապակցությամբ, որ ԼՂ հարցը պետք է կարգավորվի Կիպրոսի խնդրի լուծման ժամանակ օգտագործված այսպես կոչված «win-winե մեխանիզմի (երկու կողմի համար էլ շահավետ) տարբերակով, Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոýիգ Զուլýիգարովը ադրբեջանական «Օլայլարե գործակալությանը հայտնել է, որ Կիպրոսի և ԼՂ խնդիրները «տարբեր-տարբեր ենե և մեկը մյուսից «լրջորեն տարբերվում ենե, և որ դրա համար էլ ԼՂ խնդրի կարգավորման համար կիպրոսյան մոդելը կիրառել «հնարավոր չէե: Այդ տեսակետից, Զուլýիգարովի կարծիքով, «տեղեկատվության ճշգրտման կարիք կաե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում