Ըստ ազերի օմբուդսմենի՝ ՂԱԿ անդամներն «այնքան էլ մեղավոր չենե
1 րոպեի ընթերցում
ԲԱՔՈՒ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան, այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրության կազմակերպությանե անդամների կողմից հունիսի 21-ին Բաքվի «Եվրոպաե հյուրանոցում ՆԱՏՕ-ի կազմակերպած միջոցառմանը հայ սպաների մասանկցության դեմ թույլ տված խուլիգանական գործողությունների համար ձերբակալվելու և 2 ամիս ազատազրկվելու կապակցությամբ, մի նամակ է հղել այդ երկրի գլխավոր դատախազին, որում «հիմնավորելե է, որ նրանց արարքը խուլիգանական չէ, այլ որ նրանց գործողությունները ուղղված են եղել հայ զինվորականների Բաքու ժամանելուն դեմ: Ըստ ադրբեջանական «Ուչ նոքտաե թերթի, նամակում նա նշել է, որ ՂԱԿ անդամներից շատերը «կռվել են Ղարաբաղում, կորցրել այնտեղ իրենց բարեկամներին, ընկերներին և հոգեկան ցնցումների ենթարկվելե: Դրանից ելնելով, նա գլխավոր դատախազից խնդրել է «մեղմացուցիչ հանգամանքներե գտնել և ազերի «հայրենասերներիե համար ավելի մեղմ պատիժ սահմանել: