ՁԻՀ-ի ձեռներեցության զարգացման դրամաշնորհային ծրագրի մրցույթի հաղթող ճանաչվեց «Ալգորիթմ-Սերվիսե ընկերությունը
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Սամվել Սարգսյան): Երկու տարի առաջ ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի միջեւ կնքված վարկային համաձայնագրի շրջանակներում գործող Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ձեռներեցության զարգացման դրամաշնորհային ծրագրի մրցույթի հաղթող ճանաչվեց «Ալգորիթմ- սերվիսե ընկերությունը: Այս մասին հայտարարվեց հունիսի 28-30-ը Երեւանում կայացած տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային կոնýերանսի ժամանակ: «Ալգորիթմ-սերվիսըե հաղթողի կոչմանն արժանացավ ինտերակտիվ եւ մուլտիմեդիա միջոցներով կրթության մեջ կիրառվող CD-ROM ծրագրավորման իր պրոդուկտների համար: Ընկերությունը ՁԻՀ-ի կողմից որպես պարգեւ շնորհված 30 հազար դրամաշնորհը կօգտագործի իր արտադրանքի շուկայական առաջխաղացման նպատակով: ՁԻՀ-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հիշեցրեց, որ այս տարվա հունվարին հայտարարված մրցույթին մասնակցելու համար ստացվել էր 41 առաջարկություն, որոնք քննարկեց մասնավոր հատվածի եւ բուհական համակարգի հեղինակավոր ներկայցուցիչներից կազմված հանձնաժողովը: Հաջորդ փուլ անցած 15 կազմակերպությունների մասնագետներին հնարավորություն տրվեց մասնակցելու միջազգային փորձագետների անցկացրած դասընթացներին, որոնք վերաբերել են գործարար ծրագրերի պատրաստման, արտադրանքի ներկայացման եւ վաճառքի հմտություններին: Այնուհետեւ ընտրվեցին 6 ընկերություններ`«Ալգորիթմ- սերվիսե, «Ավիաինýոտելե, «Արտսոýթե, «Լեադ-ԻՏե, «Տրանզիստոր-պլյուսե, «üինանսական սպասարկման ծրագրային համակարգերե, որոնց ներկայացրած գործարար առաջարկները հունիսի 28-29-ին գնահատվեցին նաեւ երկու սփյուռքահայ փորձագետ ներառած հանձնաժողովի կողմից: Գնահատման գլխավոր չափանիշներն էին ընկերությունների ներկայացրած արտադրանքի վերջնական պրոդուկտ լինելը, դրա մեջ ծրագրային բաղադրիչի լուրջ եւ կարեւոր դերակատարությունը, ներքին շուկայում, արտաքինի համեմատ, կիրառման ավելի մեծ հնարավորությունները: «Չնայած մեկ կազմակերպություն ստացավ դրամաշնորհը, կարեւորն այն էր, որ նշված ընկերությունները կարողացան իրենց գաղափարները վերածել գործարար ծրագրերիե,-շեշտեց Բ.Ենգիբարյանն, ավելացնելով, որ համաժողովի մասնակիցների կողմից մեծ հետաքրքրություն է ցուցաբերվել այդ 6 ընկերությունների գործարար ծրագրերի հանդեպ, ինչը մեծացրել է արտաքին շուկաներում դրանց իրացման եւ այդ ընկերությունների հետ համագործակցության հնարավորությունները: