Հունիսի 30-ից կգործի մեծն Կոմիտասի վիրտուալ առաջին թանգարանը
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Անահիտ Աբրահամյան): Հունիսի 30-ից ինտերնետային ցանցում www.comitas.am հասցեով գործելու Է հայ հանճարեղ երգահան Կոմիտասի վիրտուալ թանգարանը, որի նախաձեռնողն Է UNISON հատուկ կարիքներով մարդկանց աջակցության հասարակական կազմակերպությունը: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին UNISON-ից, Բուդապեշտի Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ Հ/Կ-ի ջանքերով մեծ երաժիշտի կյանքի, գործունեության, առեղծվածային հիվանդության եւ ողբերգական վախճանի վերաբերյալ ամբողջ այն հսկայածավալ, բազմաբնույթ եւ չափազանց հետաքրքիր ինýորմացիան, որ տեղադրված Է վիրտուալ թանգարանում, հավաքվել Է ընդամենը 6 ամսվա ընթացքում: Մեծն կոմիտասի թանգարանի ստեղծման կարիքը, ըստ նրանց, զգացվում Էր վաղուց, քանի որ ինտերնետում նրա մասին ամբողջական տեղեկատվություն գրեթե չկա: Հայ դասական երաժշտության հիմնադիրն իր կյանքի ընթացքում դրսեւորվելով իբրեւ չափազանց համեստ եւ ասկետիկ կեցվածքով մի անձնավորություն, այնուամենայնիվ, իրենից հետո թողել Է մեծ եւ բազմաշերտ երաժշտական, գիտական եւ ազգագրական ժառանգություն, ինչպես նաեւ՝ իր անձի հետ կապված բազմաթիվ չբացահայտված առեղծվածներ: Այս ամենը, նրանց կարծիքով, անհրաժեշտ Էր վեր հանել, ի մի բերել, մշակել, կենտրոնացնել եւ պատշաճ ձեւով ներկայացնել լայն հասարակությանը: Նշենք նաեւ, վեբ-սայթն արված Է 3 լեզուներով՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն, ինչը «Կոմիտաս վարդապետի հոգեւոր տիեզերքի մասինե տեղեկատվությունը մատչելի կդարձնի ինտերնետ ցանցի բոլոր օգտվողներին ամբողջ աշխարհում: