Հասարակական

ԱՄՆ նախագահ Ջ.Բուշը Ստամբուլում հանդիպել է

1 րոպեի ընթերցում

Կ.Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ Բ.Մութաýյանի հետ ՍՏԱՄԲՈՒԼ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (հատ. թղթ. Զոյա Բարսեղյան): Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը Թուրքիա կատարած այցի ընթացքում հունիսի 27-ին հանդիպում է ունեցել նաեւ Թուրքիայում բնակվող մյուս ազգությունների հովվապետերի հետ` Հայաստանի եւ Հունաստանի պատրիարքների, իսլամական կրոնական գործերի տեսուչի հետ: Ինչպես ասաց Կ.Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաýյանը, իր հետ զրույցում ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ ակնկալություններից մեկն այն է, որ Հայաստանի եւ Թուրքիայի փոխհարաբերությունները ջերմանան: Ի պատասխան պատրիարքը նկատել է, որ իրենց ցանկությունը եւս դա է, եւ իբրեւ համայնք «իրենք պատրաստ են կատալիզատորի դեր կատարելե: Հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահը, անդրադառնալով նաեւ տարածաշրջանային խնդիրներին, նշել է, որ Թուրքիան դիտում է որպես համակեցության մոդել, որտեղ թեեւ մեծ մասամբ մահմեդականներ են, սակայն կան նաեւ քրիստոնյաներ: Ջ.Բուշը հույս է հայտնել, որ Միջին Արեւելքի մյուս երկրները եւս կնմանվեն Թուրքիային եւ ավելի ժողովրդավարական վարչաձեւ կունենան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում