Կիպրոսի Մելքոնյան վարժարանում այս տարի առաջին դասարանի ընդունելության հարցն անորոշ Է
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Անահիտ Աբրահամյան): «Թեեւ Կիպրոսում հայտարարվել Էր, որ Մելքոնյան վարժարանն այս տարի կատարելու Է առաջին դասարանցիների ընդունելություն, բայց դիմորդներին վարժարանում ասել են, որ ծրագիրը փոխվել Է, եւ առաջին դասարանի համար ընդունելություն չկաե, -այս մասին նշեց կիպրահայ լրագրող, Մելքոնյան վարժարանի դասախոս, Հայաստանի ժուռնալիստների միության պատվավոր անդամ Ժորժ տեր Բարթողը, որը Հայաստան Է այցելել՝ մասնակցելու Գրողների համահայկական երկրորդ համաժողովին: Նա հույս հայտնեց, որ համահայկական այս համաժողովում բարձրացնելով Մելքոնյան վարժարանի փակման հարցը, որն այսօր կիպրահայությանը հուզող ամենացավոտ խնդիրներից մեկն Է, իրենք ինչ-որ կերպ պիտի աջակցեն խնդրի արդարացի լուծմանն ու կարգավորմանը: «Այսօր գալիք սերունդները չգիտեն, թե հետագայում կունենա՞ն արդյոք հայկական վարժապետի բարձրագույն դաստիարակություն, ինչն անչափ կարեւոր Է օտար երկրում ազգային ինքնության պահպանման հարցումե, - նշեց Ժորժ տեր Բարթողը, ավելացնելով, որ անգամ կիպրական բոլոր կուսակցություններն են դեմ Մելքոնյան վարժարանի փակմանը. «Նրանք Մելքոնյանը դիտում են ոչ միայն հայության, այլեւ ամբողջ Կիպրոսի մշակույթի եւ ուսման շատ կարեւոր մասըե: Ժորժ տեր Բարթողը համոզված Է նաեւ, որ վարժարանը փակելու իրական նպատակն այն Է, որ բարեգործական միությունը, որը ýինանսավորում Է վարժարանի գործունեությունը, իսկ դա տարեկան ավելի քան 70 մլն դոլար արժե, ցանկանում Է վարժարանը վաճառել: «Նրանք պատճառաբանում են, թե վարժարանը պետք Է տեղափոխվի Հայաստան, բայց Հայաստանն այսօր նոր վարժարաններ բացելու կարիք չունիե, -ավելացրեց նա: Նշենք, որ վարժարանն անցյալ տարի, Ժորժ տեր Բարթողի խոսքերով, ուներ մոտավորապես 230 աշակերտ, իսկ այս տարի դեռեւս անհայտ Է նոր ընդունելություն կկատարավի, թե՝ ոչ: