Ըստ Վ.Օսկանյանի, «Ոսկե ծիրանըե հաջողելու է ու կարեւոր
4 րոպեի ընթերցում
ավանդույթի հիմք է դառնալու ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արփինե Անդրեասյան): «Նկարահանող խցիկի երկու կողմերում գտնվող մարդիկ ոչ միայն արտացոլում են կյանքը, այլ նաեւ ձեւավորում այն: Ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր գիտակցելով դրա ուժը եւ արժեքը, որոշել են այսօր ներկա գտնվել այստեղ: Սրանով մենք մեծարում ենք հայկական սինեմայի վարպետներին` Սերգեյ Փարաջանովից, Արտավազդ Փելիշյանից մինչեւ Ռուբեն Մամուլյան, Ատոմ Էգոյանե,- այսօր «Մոսկվաե կինոթատրոնում մեկնարկած «Ոսկե ծիրանե միջազգային առաջին կինոփառատոնի բացման խոսքում նշեց փառատոնի պատվավոր նախագահ, ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Նա ավելացրեց, որ միջոցառումն աննախադեպ է եւ «սրանով Երեւանը, Հայաստանը ներառվում Է սինեմատոգրաýի քարտեզումե: Նախարարը նշեց, որ դատելով ներկայացվելիք ýիլմերի աշխարհագրությունից, քանակից եւ որակից, ժյուրիի ներկայացուցչական կազմից, կարծում է, որ իսկապես հաջողություն է լինելու եւ սրանով մի շատ կարեւոր ավանդույթի հիմք է դրվելու: «Ճանապարհ անցնելու համար պետք է քայլ կատարել, մեծ ուղով կինոփառատոնն առաջին քայլն է, ճանաչել պետք է տանք ինքներս մեզ, մեր գեղագիտությունը, հնարավորությունները, մեր տեսիլքն ու թեմատիկան պարզաբանենք աշխարհինե,-ասաց ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հովիկ Հովեյանը: Նա նշեց, որ հայկական կինոարվեստը մյուսներին չի զիջում իր հայեցողական տրամադրություններով, ցանկություններով, ներքին կրակով եւ ուժգնությամբ, սակայն կաղում է ýինանսապես: Նախարարը նկատեց, որ կինեմատոգրաýը ծախսատար ասպարեզ է եւ պիտի ստեղծվեն բոլոր հանարավորությունները, որ հայերը կինոշուկաներում հաղթելուց հետո անդամագրվեն միջազգային կինոփառատոններին ու չարձանագրեն սոսկ վերադարձ հայրենիք: Նա հավելեց, որ աշխատում են այդ ուղղությամբ եւ ծրագրեր կան: Կնոփառատոնի անդրանիկ ցուցադրությունը Ռոման Բալայանի «Գիշերը լուսավոր էե ýիլմն էր: Ուկրաինաբնակ ռեժիսորը հույս հայտնեց, որ փառատոնն ազդակ կհանդիսանա հայ կինոյի զարգացման համար, ու կառավարությունը կհասկանա, որ կինոմատոգրաýով հնարավոր է դուրս գալ միջազգային ասպարեզ` այն էլ շատ արագ: Նա իր ýիլմը բնորոշեց, որպես սիրային ուղերձ նրանց, ովքեր թեւավորված են սիրով, ինչպես նաեւ նրանց, ովքեր սպասում են դրան: «Շատ բարի կինոնկար է, նրանում բարոյականությունն ավելի զորեղ է գեղարվեստական մասից եւ դա արված է միտումնավորե,-մեկնաբանեց Ռ.Բալայանը: Բացման արարողությանը ներկայացվեցին փառատոնի ժյուրիի հինգ խմբերի անդամները, մրցանակները, մրցութային եւ արտամրցութային ծրագերը: Նշենք, որ այսօր փառատոնի շրջանակներում, Երեւանի Սբ Զորավոր եկեղեցում տեղի ունեցավ ծիրանի օրհնություն, Հայաստանի նկարիչների միությունում բացվեց կինոնկարիչների աշխատանքների ցուցահանդեսը, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում անցկացվեց ջազ համերգ, ՀՀ ոստիկանության փողային նվագախմբի շքերթը Աբովյան փողոցով: Մինչեւ «Ոսկե ծիրանիե ավարտը` հուլիսի 5-ը, փառատոնի ýիլմերը կցուցադրվեն «Մոսկվաե, «Նաիրիե կինոթատրոններում, Նորարական փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) եւ Հայաստանի ազգային պատկերասրահում: