Հասարակական

Ավտովթարի հետեւանքով զոհվել Է երկու մարդ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Եվա Մովսիսյան): ԱԻՎ լրատվության կենտրոնը տեղեկացնում է, որ հունիսի 28-ին «ԳԱԶ 31-02ե մակնիշի ավտոմեքենան Երեւան- Սեւան ավտոճանապարհի 42-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապահից եւ բախվել ծառին: Ավտովթարի հետեւանքով վարորդը՝ Վահրամ Գրիգորյանը (1977 թ. ծնված) եւ Նարինե Վարդանյանը տեղում մահացել են: Նույն աղբյուրի համաձայն, այսօր առավոտյան ժամը 10:23-ի սահմաններում մայրաքաղաքի «Գորվետկաե փողոցում գտնվող պահեստներում այրվել են այնտեղ եղած ողջ ռադիոսարքավորումները: Դեպքի վայր մեկնած 10 հրշեջ մեքենաների օգնությամբ ժամը 11: 46-ին հրդեհը մարվել է: Հրդեհի բռնկման մանրամասները ճշտվում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում