Բռնցքամարտի պատանեկան մրցաշար՝ Այգեհովտում
1 րոպեի ընթերցում
ՎԱՆԱՁՈՐ, 29 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Վահագն Անտոնյան): Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքում անցկացված բռնցքամարտի պատանեկան մրցաշարին, որը նվիրված էր զոհված ազատամարտիկների հիշատակին, մասնակցեցին պատանիներ նաև Լոռու մարզից: Ի թիվս այլ մրցանակային տեղերի, հաղթողի կոչումը վիճարկող 100 պատանիների բռնցքամարտիկների մեջ 36, 40 և 60 կգ քաշային կարգերում հաղթողներ դարձան վանաձորցիներ Արմեն Հարությունյանը, Վանիկ Գալոյանը, Դավիթ Աղաջանյանը: