Հասարակական

«Նպաստ՝ աշխատանքի դիմացե ծրագրի շրջանակներում Լոռու մարզում կիրականացվի 33 ծրագիր

1 րոպեի ընթերցում

ՎԱՆԱՁՈՐ, 29 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Վահագն Անտոնյան): «Նպաստ՝ աշխատանքի դիմացե ծրագրի շրջանակներում Լոռու մարզում աշխատանքներ իրականացում են մայիսից: Այս տարվա, մարզին հատկացված 65 մլն դրամի շրջանակներում հաստատվել է 33 ծրագիր, որից 10-ը իրականացվում է Վանաձորում և Գուգարքի, 8՝ Սպիտակի, 8՝ Ստեփանավանի, 6-ը՝ Ալավերդու, իսկ մեկը՝ Տաշիրի տարածաշրջաններում: Հաստատված ծրագրերի շրջանակը բավականին լայն է. բակերի, խաղահրապարակների տնակներից ազատում և մաքրում, բարեկարգում, անտառների ու պտղատու այգիների հիմնում, հուշարձանների տարածքի բարեկարգում, ներհամայնքային ճանապարհների նորոգում... Միայն մայիսին աշխատանքներում ներգրավվել է 340 մարդ, իսկ ընդհանրապես կաշխատի 1600 մարդ՝ 5499 մարդ/աշխօր: Ծրագրերի ավարտից հետո (ավարտը նախատեսվում է դեկտեմբերի 25-ին), տնտեսված գումարների հաշվին, հնարավոր է նաև այլ ծրագրերի իրականացում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում