Ստեփանակերտում բացվեցին անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթող եւ հուշաթանգարան
3 րոպեի ընթերցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Սոýյա Սարգսյան)։ Ստեփանակերտի հուշահամալիրում Հայրենիքի համար նահատակվածների եւ անհայտ կորածների հիշատակի օրվա առիթով այսօր տեղի ունեցավ Անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողի բացման արարողությունը« որին ներկա էին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը« ԱԺ նախագահ Օլեգ Եսայանը« վարչապետ Անուշավան Դանիելյանը« գերատեսչությունների ղեկավարներ« կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունների անդամներ« արցախյան պատերազմի զոհված եւ անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ։ ՀՀ-ից ժամանել էին 11 ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Բազում ծաղիկներ եւ ծաղկեպսակներ դրվեցին նորաբաց հուշակոթողին։ Հուշարձանի հեղինակ Ալեքսանդր Մամունցի« քանդակագործ Դավիթ Մեսրոպյանի« ճարտարապետ Նվեր Միքայելյանի համատեղ ջանքերով ստեղծված հուշարձանն առինքնող էր եւ պարտավորեցնող։ ԼՂՀ կրթության« մշակույթի եւ սպորտի նախարար Արմեն Սարգսյանը մեծագույն ակնածանքով ներկայացրեց օրվա խորհուրդը։ Ելույթի խոսքերով հանդես եկան ԼՂՀ ՊԲ հրամանատարի դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալ« գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանը« ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ Վերա Գրիգորյանը« ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի ներկայացուցիչ Վյաչեսլավ Մովսիսյանը« զոհված ազատամարտիկի մայր Ռոզա Աթասյանը« Արցախի հոգեւոր թեմի ներկայացուցիչ Հայր Հակոբ աբեղա Ապրեսյանը։ Հուշակոթողի բացման արարողությանը հաջորդեց ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության գրասենյակում հուշաթանգարանի բացման արարողությունը։ Հայր Հակոբի կողմից հնչած տերունական աղոթքով հանդիսավորապես կատարվեց հուշաթանգարանի բացումը։ ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ Վերա Գրիգորյանի հավաստմամբ« միությունում գրանցված են արցախյան պատերազմում 710 անհայտ կորածների անուններ« որոնցից 239- ը ազատամարտիկներ են։ ՀՀ-ից ժամանած «Զինվոր եւ օրենքե հասարակական կազմակերպության նախագահ« որդեկորույս մայր« Պաշտպանության նախարարության կոորդինացիոն խորհրդի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը« շնորհավորելով նորաբաց կոթողը եւ թանգարանը« հավաստիացրեց« որ իրենք եւս հնարավորինս կնպաստեն Հայաստան-Արցախ կապի ամրապնդմանը: