Հասարակական

Ակնկալվում Է, որ հուլիսին ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի միջեւ կստորագրվի հանրային հատվածի զարգացմանն ուղղված 10 մլն դոլար արժողությամբ վարկային ծրագրի մասին համաձայն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Սամվել Սարգսյան): Նախատեսվում է, որ հուլիսին ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի միջեւ կստորագրվի հանրային հատվածի զարգացմանն ուղղված 10 մլն դոլար արժողությամբ վարկային ծրագրի մասին համաձայնագիրը: Ըստ ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանի, ծրագրի շրջանակներում կառավարությունը կապահովվի նաեւ էլեկտրոնային կառավարության համակարգի ներդրման համար անհրաժեշտ սարքավորումներով: Համաձայնագրով իրականացվելիք պիլոտային ծրագրին կներգրավվեն ՀՀ կառավարության աշխատակազմը, առեւտրի եւ տնտեսական զարգացման, ýինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունները: Հետագայում ծրագիրը կտարածվի այլ գերատեսչությունների վրա: Պատախանելով Արմենպրեսի թղթակցի հարցերին, նա նշեց, որ ծրագրի բավականին մեծ բաղադրիչ միտված է լինելու էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կազմակերպման համար, ինչը նախատեսում է ներքին համակարգչային ցանցերի համապատասխանեցում այդ նպատակին: Տ.Դավթյանի գնահատմամբ, ծրագրային ապահովման մրցույթներում հաղթելու ավելի մեծ հնարավորություններ ունեն տեղեկատվական տեխնոլոգիաների Հայաստանում գործող ընկերությունները, քանի որ դրանք ավելի ադապտացված են տեղական պահանջներին: Բացի այդ, տեղական ընկերություններն ավելի հեշտ կիրականացնեն իրենց տրամադրած ծրագրային պրոդուկտների սպասարկումը: Ինչ վերաբերում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կանոնակարգմանը, ապա հունիսի 30-ին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ անցկացվելիք խորհրդակցության ժամանակ կքննարկվի արդեն իսկ գործադիրի կողմից հավանության արժանացած «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասինե ՀՀ օրենքի նախագիծը, որի փոփոխությունները հիմնականում վերաբերել են ձեւակերպումների հստակեցմանը: Նախատեսվում է, որ նաեւ մասնավոր հատվածի առաջարկներով կազմված եւ լրամշակված օրենքը կընդունվի ՀՀ ԱԺ այս տարվա աշնանային նստաշրջանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում