Ըստ Դ. Հարությունյանի, բջջային կապի ոլորտում երկրորդ օպերատորի մուտքը կասկածի տակ դրվել չի կարող
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ(թղթ. Քրիստինե Հովհաննիսյան): OTE-ի եւ «ԱրմենՏելիե հետ բանակցություններ սկսելու համար մինչեւ սեպտեմբերի 28-ը ՀՀ կառավարության կողմից «ԱրմենՏելիե լիցենզիայում փոփոխություններ կատարելու գործընթացի կասեցումն արբիտրաժային գործընթացի դադարեցում չի ենթադրում: Ըստ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի, արբիտրաժային գործընթացը շարունակվելու է իր սովորական հունով: Այն կարող է դադարեցվել միայն, եթե կողմերի միջեւ բանակցությունները հաջողությամբ ավարտվեն: Դ. Հարությունյանի խոսքերով, ՀՀ կառավարությունը բջջային կապի ոլորտում չի հրաժարվելու իր պահանջից, այն է` անպայման պետք է լինի երկրորդ օպերատոր: Հայկական կողմը պնդելու է, «որ դա լինի բանակցության ոչ բանակցելի մասե: Ըստ նախարարի, կառավարությունն համոզված է, որ արբիտրաժում իրավական բախումը հայ սպառողի շահերը պաշտպանելու լավագույն լուծումը չէ: Այդ առումով նա ընդգծեց, որ երկրորդ օպերատորի մուտքը հայկական շուկա, դեռեւս հարցի վերջնական լուծում չէ: Հաշվի առնելով, որ վերգետնյա եւ ստորգետնյա ցանցը գտնվում է «ԱրմենՏելիե տնօրինության ներքո, որպեսզի նրանց համատեղ աշխատանքը չսկսվի բախումներով, նպատակ ունեն լուծել հարցեր, որոնք ծագելու են երկրորդ օպերատորի մուտքից հետո: Այդ հարցերի լուծումները կօգնեն նոր օպերատորին իր սպառողներին մատուցել մատչելի եւ անհրաժեշտ ծառայություն: Դ. Հարությունյանը տեղեկացրեց, որ կողմերի միջեւ վեճը չի սահմանափակվում զուտ բջջային նոր օպերատորի ներմուծմամբ, այլ ընդգրկում է մի շարք հարցեր, որոնք վերաբերում են գյուղերի հեռախոսացմանը եւ թվայնացմանը, գաղտնիության իրավունքի խախտումներին, րոպեավճարին, ինչպես նաեւ ինտերնետ ցանցին միանալու մի շարք հարցերին: Ըստ նրա, բանակցությունների համար սահմանված ժամկետը ողջամիտ է եւ կարիք չի լինի եւս մեկ անգամ հետաձգելու: «Գրեթե 3 ամիսը բավարար է արդյունքի հասնելու համար, հակառակ դեպքում արբիտրաժային գործընթացը զուգահեռաբար շարունակվում է: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ OTE-ում եւ «ԱրմենՏելումե նոր ղեկավարություն է նշանակվել, որը պատրաստակամ է ընկերությունը զարգացնել բիզնեսին եւ շուկային համապատասխան, ուստի ՀՀ կառավարությունը հույս ունի, որ բանակցությունները հաջողությամբ կավարտվենե,-ասաց նախարարը: Դ. Հարությունյանի խոսքերով, բանակցություններն ընթանալու են գաղտնի ռեժիմով եւ որեւէ լրացուցիչ տեղեկատվության ժամանակից շուտ տրամադրումը կարող է բացասաբար ազդել բանակցային գործընթացի վրա: