Ճանաչված կինոգործիչները «Ոսկե ծիրանե կինոփառատոնին լավ ապագա են կանխատեսում
6 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արփինե Անդրեասյան): «Ոսկե ծիրանե առաջին միջազգային կինոփառատոնի ժյուրին ներկայացվեց այսօր «Արմենիա Մարիոտե հյուրանոցում հրավիրված մամլո ասուլիսում: Այն կազմված է հինգ խմբերից, որտեղ ընդգրկված են տարբեր երկրների ճանաչված կինոգործիչներ: Հոլանդացի կինոլրագրող Պիտեր վան Բյուերեն, որն ընդգրկված է խաղարկային ýիլմերի ժյուրիի կազմում, նշեց, որ 40 տարի գրում է կինոյի մասին, գիտի, որ շատ հայեր են ցրված աշխարհում, ունի հայ ընկերներ եւ հայ հանրաճանաչ ռեժիսորներից շատ բան է լսել Հայաստանի մասին: Օրինակ` որ այս երկիրը հարուստ է մեծ նռով, լավ կոնյակով, շատ գեղեցիկ կանանցով: Բոլորովին վերջերս կինոռեժիսոր, փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի «մերՀարիիե հետ Չեխիայում անցյալ տարի կայացած կինոփառատոնի օրեին ընկերական զրույցի ժամանակ կեսակատակ նշել է, որ Հայաստանը գոյություն կունենա, եթե կինոփառատոն ունենա: «Չէինք կարծում, թե կլինի, բայց դա պատահեց հրաշքի պես ու մենք այստեղ ենք: Հիմա գիտեմ, որ բացի նուռը Հայաստանը հարուստ է նաեւ ծիրանովե: Լրագրողների այն ակնարկին թե այս տարի ծիրանի բերքը սակավ է, Հ. Խաչատրյանը պատասխանեց, թե փառատոնը կոչվեց «Ոսկե ծիրանե, որ արեւաշող պտղի պակասը խիստ չզգանք: Բյուերենը նկատեց, որ հոլիվուդյան ýիլմերը նվաճել են կինոշուկաները եւ արվեստի գործեր, անկախ ýիլմեր ցուցադրվում են հիմնականում կինոփառատոներում, որոնց թիվն աշխարհում գնալով աճում է, բազմապատկվում է նաեւ դրանց հետեւող հանդիսատեսի թիվը: Նա հույս հայտնեց, որ «Ոսկե ծիրանըե կունենա իր ապագան եւ այն բաց կլինի ոչ միայն հայ կինոյի, այլեւ աշխարհի բոլոր ծագերում ստեղծված անկախ ýիլմերի համար: Վավերագրական ýիլմերի ժյուրիի կազմում ընդգրկված կինոլրագրող, բեմադրիչ Գունար Բերգդալը փառատոնը կարեւորեց հատկապես վավերագրական ýիլմերի ներգրավման մասով, քանի որ այդ ժանրը մեծ ճնշման տակ է եւ փոխարինվել է հեռուստաարտադրանքով: Նա ընդգծեց, որ Հայաստանում թե անցյալում, եւ թե այժմ վաերագարական կինոն բարձր մակարդակի վրա է: Կինոգետ, Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի ծրագրերի ղեկավար Լյուդմիլա Ցվիկովան նշեց, որ Ռոտերդամում ներկայացվել են Դոն Ասկարյանի, Սերգեյ եւ Գեորգի Փարաջանովների, Ռոբեր Քեշիշյանի, Հարություն Խաչատրյանի ýիլմերը եւ եվրոպացի հանդիսատեսը ծանոթ է նրանց ստեղծագործություններին: Նա հույս հայտնեց, որ այս փառատոնն էլ ծառայելու է նոր անուններ բերելուն: Կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանի խոսքերով, Երեւանն արդեն ապրում է փառատոնով, մնում է որ հայ կինոերկրպագուն սիրի այն: Նա նշեց, որ փառատոնը խնդիր է դրել բացահայտել հայ կինոյի ինքնությունը, եւ թե որքանով է այն համատեղվում համաշխարհային կինոարվեստում: Ըստ Ս. Հարությունյանի, կոմրեցիոն հարցերն առայժմ չեն շոշափվում, բայց Հայաստանում կինոշուկան ձեւավորված չէ եւ «Ոսկե ծիրանըե կարող է նպաստել դրան: Գեղարվեստական տնօրենը նշեց, որ մտածում էին անել փոքր, փորձնական փատառոն, բայց հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ այն այժմ ունի 75 հյուրեր եւ մասնակիցներ` 20 երկրներից, 146 ýիլմ, դրանցից 75-ը` միայն հայազգի ռեժիսորների գործերը, ներկայացվելու են մրցութային ծրագրում: Արտամրցութային ծրագրերում` «Երեւանյան պրեմիերաներե խորագրի ներքո կցուցադրվեն շվեդական, գերմանական, բուլղարական կինոնկարներ, Ռոտերդամի կինոփառատոնի մրցանակակիր ýիլմերը, Գունար Բերգդալի ýիլմերի հետահայաց ցուցադրությունը: Ս.Հարությունյանը տեղեկացրեց, որ Ատոմ Էգոյանը, կնոջ` Արսինե Խանջյանի հետ չի կարողացել մասնակցել կինոփառատոնին, քանի որ զբաղված է իր նոր ýիլմի նկարահանումներով, բայց նրա «Արարատըե կներկայացվի հայ հանդիսատեսին: Հ.Խաչատրյանը հայտնեց, որ խաղարկային ýիլմերի ժյուրիի ղեկավար Մասսիմո դե Գրանդին չի կարողացել ժամանել Իտալիայից տեխնիկական պատճառներով եւ ժյուրիի խմբերի կազմերում հնարավոր են փոփոխություններ: Ի պատասխան դերասանական խաղի համար մրցանակի բացակայության մասին հարցին, փառատոնի տնօրենը նշեց, որ այս անգամ փառատոնի հիմնական նպատակը աշխարհի հայ կինոռեժիսորներին համախմբելն ու հիմնադիր ժողով անելն է, որի ընթացքում կորոշվի «Ոսկե ծիրան 2005ե-ի հիմնական ուղղությունները, անվանակարգները: «Ոսկե ծիրանիե լոգոն, ազդագիրը եւ ձեւավորմանն առնչվող աշխատանքներն իրականացրել է հոլիվուդյան ճանաչված դիզայներ Վահե üաթալը: Նա նշեց, որ նորաստեղծ փառատոնի խորհրդանշանները հատկապես առաջին տարում պետք է տպավորվող եւ ազդեցիկ լինեն. լոգոն աչք է պատկերում, որի բիբը Հայաստանը խորհրդանշող ծիրանն է, կոպը կինոժապավեն է, օգտագործվել են նաեւ ազգային դրոշի գույները: Կինոփառատոնի մրցանակը` «Ոսկե ծիրան գավաթըե հեղինակել է նկարիչ Դավիթ Սեդրակյանը` Միքայել Ստամբոլցյանի հետ, դրանք պատրաստվել են Ոսկերչական իրերի գործարանում: Հաղթողներին կհանձնվեն նաեւ նկարիչ Արարատ Սարգսյանի խաչքար պատկերող եւ փառատոնի լոգոն կրող ստեղծագործությունը: Նշենք, որ կինոփառատոնի պատվավոր նախագահն է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Ոսկե ծիրանիե անցկացմանը նպաստել են ՀՀ արտաքին գործերի, մշակույթի եւ երիտասրադության հարցերի նախարարությունները, գլխավոր հովանավորն է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը: