Հասարակական

Կարկտահարությունը ուժեղ վնաս է հասցրել Ջավախքի գյուղատնտեսությանը

1 րոպեի ընթերցում

ԱԽԱԼՔԱԼԱՔ« 29 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հունիսի վերջին օրերի կարկտահարությունը ուժեղ վնաս է հասցրել Ջավախքի գյուղատնտեսությանը: Այս տարի բնությունն առանձնապես բարեհաճ չի գտնվում ջավախքցու հանդեպ: Նախ հորդառատ անձրեւների պատճառով գրեթե մեկ ամսով ուշացավ գարնանացանը: Իսկ այժմ էլ նոր հողից դուրս եկած ծիլերը ոչնչացնում է կարկուտը: Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջաններում կարկուտը առավելապես վնաս է հասցրել գարու եւ կարտոýիլի դաշտերին: Ինչպես հայտնում Է Ա-ԻՆüՈ-ն մասնագետների հաշվարկով հունիսի 25-26-ին տեղացած կարկուտի պատճառով աշնանը նախատեսվածից 30 տոկոս պակաս բերք կստացվի: Անձրեւի պատճառով առաջացած ջրհեղեղները Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջաններում ավերել են հսկայական տարածությամբ ցանքատարածքներ: Առանձնապես մեծ վնաս են կրել Կոկիա, Վալիան, Աջավյեթ, Դադեղ, Ղուալիս, Ջիգրաշեն, Դելիý, Խոսպիս գյուղերը: Մոտակա օրերին չի բացառվում ջրհեղեղի պատճառով նոր ավերածություններ: Ջրհեղեղի հարուցած վնասների չափերը հաշվարկվում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում