Հասարակական

Սպասվում է օտարերկրյա ներդրումների էական աճ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Սամվել Սարգսյան): Ըստ ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանի, այս տարվա ընթացքում սպասվում է ներդրումների 2003թ. 230 մլն դոլար ծավալը էականորեն գերազանցող աճ: Պատասխանելով Արմենպրեսի թղթակցի հարցերին, նա նշեց, որ այդ մասին վկայում են առաջին եռամսյակի տվյալները, որոնց համաձայն, նախորդ տարվա ներդրումների ցուցանիշը գերազանցվել է շուրջ 40 տոկոսով: Տ.Դավթյանի խոսքերով, անցյալ տարվա նշանակալի արդյունքի զգալի գերազանցման նախադրյալներ են ստեղծելու «Զվարթնոցե օդանավակայանում, լեռնամետալուրգիայի, ադամանդագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, սննդամթերքի արտադրության եւ այլ ոլորտներում իրականացվող եւ գործարկվելիք ներդրումային ծրագրերը: Փոխնախարարը շեշտեց, որ ներդրումները շարունակվելու են նաեւ փոքր եւ միջին ձեռնարկություններում: «Մենք ունենք օտարերկրյա կապիտալով գործող մոտ 2600 ընկերություն, որոնց գերակշիռ մասը փոքր եւ միջին ձեռնարկություններ են: Դրանց մասին մենք քիչ գիտենք, բայց ներդրումների մեծ մասն ուղղվում է հենց այդ ձեռնարկություններե,-նկատեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում