Հասարակական

Ներկայացվեց ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանատան ինտերնետային էջի հայերեն տարբերակը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ.Կոնստանտին Ամիրաքյան): Այսուհետ ՀՀ քաղաքացիները կարող են հայերենով մանրամասն տեղկություններ ստանալ Միացյալ Թագավորության մասին, քանի որ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ինտերնետային էջն ունցավ նաեւ հայերեն տարբերակը: Էջի հայերեն տարբերակի շնորհանդեսին ներկա Էր նաեւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Թորդա Էբբոթ-Ուոթը: Ծրագիրը ներկայացնող, դեսպանատան մամուլի պատասխանատու Աննա Մելքոնյանը նշեց, որ ինտերնետային էջում կան Հայաստանի եւ Միացյալ թագավորության կապերի, նորությունների, առեւտրի եւ ներդրումների, դեսպանության գործունեության, Եվրամիության մասին բաժիններ: Նա տեղեկացրեց, որ էջը թարգմանելիս աշխատել են հնարավորինս դյուրին դարձնել դրանից օգտվելը, այդ պատճառով հատուկ ուշադրությամբ է կազմվել որոնման ծրագիրը: Ըստ Ա.Մելքոնյանի, ծրագրի նորությունների բաժնում ներկայացված են դեսպանատան առաջիկա վեց ամիսների ծրագրերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում