Հասարակական

Կանխվել է Թուրքիայի քաղաքացու կողմից 2003թ. կեղծ հայկական 201 հազար 111 ակցիզային դրոշմանիշերի մաքսանենք ներմուծման դեպք

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Սամվել Սարգսյան): Վրաստանի մաքսային մարմինների հետ համագործակցության շնորհիվ կանխվել է Թուրքիայի քաղաքացու կողմից 2003թ. հայկական ակցիզային 201 հազար 111 դրոշմանիշերի մաքսանենք ներմուծման դեպք: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի իրավական եւ հետաքննությունների վարչության պետ Գեւորգ Սաýարյանը: Ըստ նրա, հունիսի 15-ին Բագրատաշենի մաքսային կետում թուրքական ԱՍՏ ճամփորդական ընկերության Ստամբուլ-Երեւան երթուղու «Մերսեդեսե մակնիշի 34DEN26 համարանիշի ավտոբուսի մաքսային զննման եւ ձեւակերպումների ժամանակ մաքսակետի եւ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են ոգելից խմիչքի 0,5 լ տարողությամբ շշերի համար նախատեսված 201 հազար 111 հատ կեղծ ակցիզային դրոշմանիշեր: Ստվարաթղթե երկու արկղերով դրոշմանիշերը բերելու փորձը ձեռնարկել է ավտոբուսի վարորդ, Թուրքիայի քաղաքացի Սայիդ Այգունը, որի բացատրության համաձայն, արկղերը Տրապիզոնում ստացել է իր թուրք գործընկեր Ջանից: Սա ասել է , թե արկղերի մեջ վերնաշապիկի պիտակներ են եւ խնդրել դրանք Երեւանում փոխանցել ոմն Արսենի` տալով վերջինիս հեռախոսահամարը: Սայիդ Այգունի բացատարությամբ, նա արկղերի իրական պարունակության մասին իմացել է Բագրատաշենի մաքսային կետում` դեպքի հայտնաբերման պահին: Գ.Սաýարյանի խոսքերով, դրոշմանիշերը տպագրվել են Թուրքիայում` օýսեթ եղանակով: Վրաստանում դրանք չեն առգրավել այն հնարավոր պատճառով, որ ավտոբուսը եղել է տարանցիկ ուղերթ կատարող, եւ այդ երկրում մանրամասն զննման չի ենթարկվել: Նշված դեպքի կապակցությամբ նյութերը, որոնք պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 208 հոդվածի 2-րդ մասի հատկանիշները` 2-5 տարի ազատազրկմամբ պատժվող, ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն: Այժմ կալանքի տակ գտնվող, դեպքին առնչվող ոմն Արսենի մասով եւս կատարվում է հետաքննություն: Գ.Սաýարյանի տվյալներով, այդ քանակությամբ ակցիզային դրոշմանիշերի կեղծումով պետությանը հասցված վնասը կարող էր կազմել 38 մլն 110 հազար դրամ, իսկ այդ դրոշմանիշերով օղու իրացման դեպքում չվճարված ԱԱՀ-ով` շուրջ 65 մլն դրամ` չհաշված թաքցված շահութահարկը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում