Գ.Մարգարյանի դաժան սպանության փաստով
2 րոպեի ընթերցում
հարուցված քր. գործի դատավարությունը կսկսվի աշնանը ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուդապեշտում փետրվարի 19-ին ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող ադրբեջանցի սպա Ռ.Սաýարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության փաստով հարուցված քրեական գործի դատավարությունը կսկսվի աշնանը: Այս մասին Արմենպրեսի թղթակցին հայտնեց Գ. Մարգարյանի ծնողների, ինչպես նաեւ Հունգարիայում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող մյուս հայ սպա Հ. Մակուչյանի շահերի ներկայացուցիչ Նազելի Վարդանյանը` նշելով, որ դժվար թե դատավարությունը սկսվի սեպտեմբերին, քանի որ հուլիս եւ օգոստոս ամիսները Հունգարիայում արձակուրդի շրջան է, եւ սեպտեմբերին միայն հայկական կողմը կկարողանա ծանոթանալ գործի նյութերին` Ռ.Սաýարովի տված ցուցմունքներին: Նշենք, որ Ռ. Սաýարովի լիազոր իրավաբան Ադիլ Իսմայլովը հայտնել էր, որ օգոստոսին հունգարական դատարաններն արձակուրդ են գնում, ուստի դատական նիստերը կանցկացվեն սեպտեմբերին, որոնց եւ կմասնակցեն Ռ.Սաýարովի ծնողները: Հիշեցնենք, որ Ռ.Սաýարովին մեղադրանք է առաջադրվել հունգարական քր. օրենսգրքի 116-րդ հոդվածի երկրորդ կետի հատկանիշներով` կանխամտածված եւ դիտավորյալ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում` առանձնակի դաժանությամբ, նաեւ երկուսից ավելի անձանց կյանքի նկատմամբ ոտնձգություն, նախատեսվում է պատիժ 10-15 տարի ազատազրկումից մինչեւ ցմահ բանտարկություն: