Ըստ ազերի նախարարի՝ Թուրքիան կարող է մասնակցել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին
1 րոպեի ընթերցում
ՍՏԱՄԲՈՒԼ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ազերի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ կողմերը պայմանավորվել են մոտակա մեկ- երկու ամիսների ընթացքում մեխանիզմ մշակել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում կարգավորման գործընթացին Թուրքիային մասնակից դարձնելու համար: Ըստ ադրբեջանական «525-րդե թերթի, Մամեդյարովի խոսքերով, կողմերը քննարկել են ԼՂ խնդրի կարգավորման մեջ Թուրքիայի դերի ուժեղացման հարցը, և որ Ադրբեջանը կողմ է դրան: Թուրքական դիվանագիտական աղբյուրներից թերթին հայտնի է դարձել, որ հակամարտության կարգավորման համար հայկական կողմին նոր «բանաձևե է առաջարկվել, որը օգտագործվել է կիպրոսյան հակամարտության կարգավորման ժամանակ: Ենթադրվում է, որ այդ բանաձևը առավելագույն չափով հաշվի է առնում Լեռնային Ղարաբաղի հայ և ազերի բնակչության «իրավունքներն ու շահերըե, գրել է թերթը: