Երեւանում կանցկացվի Ռուսաստանում, ԱՊՀ-ում,
1 րոպեի ընթերցում
Մերձավոր եւ Միջին Արեւելքում գործող հայկական լոբբիստական կազմակերպությունների ներկայացուցիչների հավաքը ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Օýելյա Կամավոսյան): Ռուսաստանում, ԱՊՀ, ինչպես նաեւ Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրներում գործող հայկական լոբբիստական կազմակերպությունների ներկայացուցիչների հավաքը նախատեսվում է Երեւանում կազմակերպել մինչեւ տարեվերջ: Այս մասին Արմենպրեսի թղթակցին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության Սփյուռքի վարչության պետ Ջիվան Մովսիսյանը` նշելով, որ քարոզչական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների հավաքն անցկացվում է տարածաշրջանային սկզբունքի համաձայն: Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի կեսերին Երեւանում անցկացվեց Ամերիկայում եւ եվրոպական երկրներում հայկական լոբբինգային գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ ԱԳ նախարարության ղեկավարության հետ: